Պատմության այս օրը. մայիսի 1


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Բարաք Օբաման հայտարարում է Ուսամա բեն Լադենի սպանության մասին։
2004 - Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Մալթան մտան Եվրոպական միության կազմի մեջ:

  • Այն ԵՄ-ի ամենամեծ փոփոխությունն է:

1979 - Էլթոն Ջոնն առաջին անգամ դարձավ էստրադայի աստղ աշխարհի մասշտաբով։
1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։
1961 - Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ Կուբայում այ­լևս ընտ­րու­թյուններ չեն լինելու։
1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը:
1949 - Հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Ներեիդան:
1948 - Ստեղծվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը։
1945 - Բեռլինում Ռայխստագի վրա բարձրացվում է սովետական դրոշը։
1941 - Տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան:

  • Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 1-ին տեղում է:

1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը:
1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը:

  • Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը և խորհր­դա­րա­նը ար­մա­տա­կան մի­ջոց­ներ ձեռք առան այդ շար­ժու­մը զս­պե­լու հա­մար:

1917 - Ռու­սաս­տանն առա­ջին ան­գամ ազա­տո­րեն տո­նեց աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան օրը:

  • Մա­յիս­մեկ­յան տո­նը հին պատ­մու­թյուն ու­նի: Դե­ռևս Հին Իտա­լի­ա­յի բնա­կիչ­նե­րը երկր­պա­գում էին Մա­յե աստ­ծուն և հենց նրա պատ­վին ան­վա­նե­ցին գար­նան վեր­ջին ամի­սը: Իսկ մա­յի­սի առա­ջին օրը նրանք կազ­մա­կեր­պում էին տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ:
  • Կո­մու­նիստ­նե­րը մա­յի­սի 1-ն առա­ջին ան­գամ նշել են 1890թ. Վար­շա­վա­յում, իսկ ԽՍՀՄ­-ում մա­յի­սի 1-ը դար­ձավ պե­տա­­կանորեն ըն­դուն­ված տոն:

1905 - Ժո­ղովր­դա­կան հու­զում­ներ Բիթ­լի­սում:
1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը։
1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ:
1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։
1885
 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառ­վե­ցին է­լեկ­տրա­կան լապտերները։
1884
 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
1868 - Լույս է տես­նում Էջ­մի­ած­նի Մայր Աթո­ռի պաշ­տո­նա­թերթ «Ա­րա­­րատ»-ի առա­ջին հա­մա­րը:
1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:
1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ:
1804
 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ.Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ:
1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը:
1753 - Հրապարակվում է Կարլ Լինեյի «Բույսերի տեսակները» աշխատությունը։
1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ