Պատմության այս օրը. մայիսի 15


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Նիկտան։
1973
 - Ամերիկացի կանայք որոշեցին հետ չմնալ տղամարդկանցից և հենց այդ օրը լույս տեսավ ամերիկյան Playboy ամսագրի կանանց տարբերակը` Playgirl-ը:

  • Այս ամսագիրն ունի 600 հազար տպաքանակ և հիմնական բովանդակությունը կիսամերկ կամ ամբողջովին մերկ տղամարդկանց նկարներն են: Ամսագիրն անգամ 45 հազար դոլար է առաջարկել Ուելսի արքայազն Չարլզին, որպեսզի նա ամսագրի համար մերկ լուսանկարվի: Այս առաջարկն ավարտվեց չափազանց մեծ սկանդալով:

1940 - Ստեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։
1935 - Շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։
1930 - Ամերիկուհի Էլեն Չերչը դարձավ օդանավում առաջին ուղեկցորդուհին:
1928
 - «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։
1910 - Առաջին խաղն անցկացրեց Իտալիայի ֆուտբոլի հավաքականը։
1905 - ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվեց Լաս Վեգաս քաղաքը։
1811 - Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
1637 - Հոլանդիայում նշեցին սև կակաչի ծնունդը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ