Պատմության այս օրը. մայիսի 17


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Մասաչուսեթս նահանգում թույլատրվում են միասեռական ամուսնությունները։
1990 - Ստերլիտամակ քաղաքից 20 կմ հեռավորության վրա ասուպ էր ընկել։
1978 - Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։
1916 - Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։
1890 - Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի առաջնախաղը։
1861 - Առաջին անգամ ցուցադրվեց գունավոր լուսանկարը, որը պատրաստվել էր ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելի մեթոդով:
1846 - Բելգիացի Ադոլֆ Սաքսը ստեղծում է սաքսաֆոնը։
1814 - Կարճ ժամանակով անկախացած Նորվեգիայում ընդունվում է ներկայումս գործող սահմանադրությունը:
1718 - Անգլիացի իրավաբան Ջեյմս Փաքլը արտոնագրում է աշխարհի առաջին գնդացիրը։
1642 - Հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
1639 - Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները։

  • Դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ