Պատմության այս օրը. մայիսի 18


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - «Թամիլ Իլամա ազատագրման վագրեր» կազմակերպության վերջին ջոկատի վերացմամբ ավարտվեց Շրի Լանկայում 26 տարի տևած քաղաքացիական պատերազմը։
2000 - Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավաբանական քոլեջը և միջազգային ծառայությունների դպրոցը Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացրեցին գիտաժողով Արցախի ճգնաժամը քննարկելու համար:
1999 - Կանադայի կառավարությունը հայտարարեց, որ չեն վերահսկի Ինտերնետը։
1997 - 102-ամյա իռլանդուհի Բրիջիթ Դիրենն ազգային համալսարանն ավարտեց գերազանցությամբ։
1980 - Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով զոհվեց 57 մարդ։

  • Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։

1977 - Մայիսի 18-ը հռչակվեց Թանգարանների միջազգային օր:
1954 - Ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։
1953
 - Ամերիկացի օդաչու Ժակլին Քոքրանը կանանցից առաջինն ինքնաթիռով հաղթահարեց ձայնային պատնեշը։
1935 - Ցուցադրական թռիչքի ժամանակ Մոսկվայի կենտրոնական օդակայանում կործանվեց «Մաքսիմ Գորկի» հսկա, եզակի ինքնաթիռը։

  • Զոհվեց 46 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։

1927 - Ամերիկացի դերասանուհի Նորմա Թալմաջը պատահաբար ոտքը դրեց դեռ չչորացած ասֆալտի վրա։

  • Դա հուշեց Հոլիվուդում կինոաստղերի հետքերի հավաքածու ստեղծելու գաղափարը։ Այժմ այն անվանում են Հոլիվուդի փառքի ծառուղի։

1923 - Ֆրանսիացի ինժեներ Անտուան Բարնայն արտոնագիր ստացավ սկավառակով հեռախոսի համար։
1915 - Ռիգայի մերձակայքում փորձարկվեց աշխարհի առաջին տանկը, որն անվանվել էր «Ամենագնաց»։
1897 - Հրատարակվեց իռլանդացի Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը, որը սկզբնավորեց արնախումների մասին ստեղծագործություններին։
1888 - ԱՄՆ-ում ցուցադրվեց գրամոֆոնի առաջին ձայնապնակը։
1876 - Սալոնիկում մոլագար մուսուլմանների ամբոխը ոտնակոխ արեց Գերմանիայի և Ֆրանսիայի հյուպատոսներին։
1830 - ԱՄՆ-ում սկսվեց առաջին խոտհնձիչների արտադրությունը։
1804 - Նապոլեոն I-ը հռաչկվում է Ֆրանսիայի կայսր:
1787 - Թուլուզի ֆրանսիացի վարպետներն առաջին անգամ կարողացան ապակու վրա փորագրություն կատարել։
1744 - Եկատերինա 2-րդի հրամանով Ռուսաստանում մահապատիժը վերացվեց։
1652 - Բրիտանիայի Ռոդ Այլենդ գաղութում ընդունվեց Հյուսիսային Ամերիկայի առաջին օրենքը, որն արգելեց ստրկությունը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ