Պատմության այս օրը. մայիսի 19


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Եվրահանձնաժողովը թույլ տվեց ներկրել գենափոխված մթերք՝ «Վեքսել 11»-ը։
1991 - Քուվեյթում ցմահ բանտարկության են դատապարտում մարդու, որը Սադամ Հուսեյնի նկարով մայկա էր հագել։
1979 - Կայացավ էրիկ Կլեպտոնի և Փեթի Բոյդի հարսանիքը։

  • Բոյդին են նվիրված Էրիկ Կլեպտոնի ամենահայտնի երգերը՝ «Layla», «Wonderful Tonight», «Bell Bottom Blues», «Old Love», «Golden ring» և ուրիշներ։

1960 - Ճանաչված դիջեյ Ալան Ֆրիդին, որը շրջանառության մեջ էր մտցրել ռոքնռոլ եզրույթը, մեղադրեցին կաշառակերության մեջ, և նա հեռացավ բնագավառից։
1951 - Փարիզում բացվեց հռչակավոր «Crazy Horse» կաբարեն։
1930 - ԱՍՆ-ի ֆինանսների նախարարն արգելեց խորհրդային լուցկիների ներմուծումը։
1911 - Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
1910
 - Հալլեյի գիսաստղը կրկին անցավ Երկրի մոտով։
1906 - Բացվեց Իտալիան և Շվեյցարիան Ալպերի տակով կապող Սիմփլոնի 19,7 կմ երկարությամբ երկաթուղային թունելը։
1875 - Փարիզում ստեղծվեց կշռաչափերի միջազգային բյուրոն։
1842 - Տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի առաջնախաղը։
1802 - Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
1780 - Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
1728
 - Մոսկվան կրկին Ռուսաստանի մայրաքաղաք դարձավ, և Պետրոս 2-ը թագադրվեց այստեղ։

  • Նրա մահից հետո մայրաքաղաքը կրկին Պետերբուրգ տեղափոխվեց, բայց Մոսկվան մնաց ռուսական կայսրերի թագադրման վայրը։

1712 - Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
1649 - Ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
1571 - Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպես Լեգասպին հիմնեց Մանիլա քաղաքը։
1568 - Մարիա 1-ին Թյուդոր թագուհու հրամանով Շոտլանդիայի թագուհի Մարիա Սթյուարտին փակեցին Ֆոտերինգի ամրոցում։
325 - Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ