Պատմության այս օրը. մայիսի 2


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Նյույորքյան աճուրդում 120 միլիոն ամերիկյան դոլլարով վաճառվում է Էդվարդ Մունքի «Ճիչ» նկարը:
2011 - ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռնարկած գործողության ընթացքում Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում ոչնչացվեց ժամանակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը:
2008 -
Բիրմայում «Նարգիս» ցիկլոնի ավերածությունների զոհ է դառնում 138 000 մարդ։
1997 - Թոնի Բլեերը դառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ։
1991 - Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ:
1984 - Խորհրդային այլախոհ Անդրեյ Սախարովը հա­ցա­դուլ է հայտարարում այն բանի համար, որ նրա կնոջը՝ Ելենա Բոներին ԽՍՀՄ իշխանությունները արտ­երկրում բուժվելու թույլտվություն չտվեցին։
1945 - Բեռլինի գրավումը:
1930 - Քա­նա­քեռ ՀԷԿ­-ի հան­դի­սա­վոր հիմ­նադ­րու­մը:
1921 - Փարիզում բացվեց Մաքս Էռնստի առաջին ցու­ցա­հան­դեսը։
1917 - Զո­րա­վար Անդ­րա­նի­կի նա­խա­գա­հու­թյամբ Երև­ա­նում բաց­վեց արևմ­տա­հա­յե­րի առա­ջին հա­մա­գու­մա­րը:
1916 - Փա­րի­զում կազ­մա­կերպ­վեց «Ֆրան­սի­ա-­Հա­յաս­տան» կո­մի­տեն, որի կազ­մի մեջ մտան ակա­նա­վոր գիտ­նա­կան­ներ ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ:
1892 - Մահացավ Ռոդ Այլենդի բնակչուհի Մերսի Բրաունը, ում մարմինը հատուկ արարողակարգով տեղափոխվել է՝ նրա մարմնից վամպիրական հոգին դուրս հանելու համար:

  • Այս դեպքը մտավ ամերիկյան ֆոլկլյորի մեջ և հետք թողեց գեղարվեստական գրականությունում: Մերսիի սիրտը պոկվեց մարմնից և այրվեց, իսկ մոխիրը խառնեցին ջրին, սակայն նա մահացավ երկու ամիս անց։

1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։
1817 - Կով­կաս­յան զոր­քե­րի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, Կով­կա­սի կա­ռա­վար­չա­պետ զո­րա­վար Եր­մո­լո­վի գլ­խա­վո­րած Պարս­կաս­տան մեկնող ռու­սա­կան մի­սի­ան ժա­մա­նում է Էջ­մի­ա­ծին:
1808 - Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ։

  • Արդյունքում սկսվեց Իսպանիայի պատերազմը անկախության համար:

1509 - Իսպանացիները հիմնեցին Սան Խուան քաղաքը, ներկայիս Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ