Պատմության այս օրը. մայիսի 21


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները:
2006 - Չեռնոգորիայում անցկացվում է անկախության հանրաքվե:
2004 - Մոսկվայում բացվեց թեյի համաշխարհային երկրորդ փառատոնը։
1991 - Ալլա Պուգաչովան տատիկ դարձավ։

  • Լոնդոնում Քրիստինե Օրբակայտեն տղա ունեցավ։

1991 - Մադրասում ինքնասպան ահաբեկչուհու ռումբի պայթյունից զոհվում է Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդին:
1990
 - Եմենի դեմոկրատական հանրապետության և Հյուսիսային Եմենի միավորումով ստեղծվում է Եմենի հանրապետությունը:
1944 - Իսլանդիան հանրաքվեով անջատվում է Դանիայից։
1915 - Թուրքական կառավարությունը հրապարակեց օրենք (3 կետերից) ռազմական գոտուց հայերի տեղահանության և պատժամիջոցների մասին:
1904 - Փարիզում հիմնվում է ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային դաշնությունը:
1871 - Շվեյցարիայի Ռիգի լեռան լանջին բացվում է Եվրոպայի առաջին ատամնավոր երկաթուղին:
1853 - Բնասեր Հոսսեն լոնդոնյան Ռիջերս պուրակում ցուցադրում է աշխարհի առաջին ակվարիումը։
1840
 - Նոր Զելանդիան հռչակվում է բրիտանական գաղութ:
1805 - Ռուսաստանին է միացվում Շաքու (Նուխիի) խանությունը:
1804
 - Փարիզում բացվեց Պեր Լաշեզ գերեզմանատունը:
1502 - Պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ