Պատմության այս օրը. մայիսի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզումից զոհվում է չորս մարդ։
1994 - Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» արժանանում է Կաննի կինոփառատոնի Արմավենու ճյուղի։
1988 - Միշել Պլատինին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին։
1987 - ԽՍՀՄ-ում դադարեցրին խլացնել «Ամերիկայի ձայնի» ռադիոհաղորդումները։
1980 - ԱՄՆ-ի էկրաններին է հայտնվում Ստենլի Կուբրիկի «Փայլ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջեք Նիքլսոնը։
1969
 - «The Who» խումբը պատմության մեջ առաջին ռոք-օպերան է թողարկում՝ «Թոմին»։
1953 - Լիտվայում մեկ օրում երկրից արտաքսվում է կոլտնտեսություն մտնել չցանկացող 37 հազար գյուղացի։
1915 - Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային և մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1904 - Վիեննայում բացվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1879 - Ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:
1878 - Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
1703 - Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:
1618
 - Սկսվեց Երեսնամյա պատերազմը:
1592 - Վենետիկում ինկվիզիցիան ձերբակալեց իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոյին՝ հերետիկոսության մեղադրանքով։
1430 - Ժաննա դը Արկը գերվում է:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ