Պատմության այս օրը. մայիսի 26


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ձերբակալվեց Ռատկո Մլադիչը՝ 1992-95 թթ. Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Բոսնիական պատերազմի ժամանակ։
1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը:
1981 - Իտալիայի կառավարությունը հրաժարական տվեց, երբ մամուլը հայտնեց, որ հարյուրավոր պաշտոնյաներ մասոնական «Պի-2» օթյակի հետ գաղտնի կապ ունեն։
1972 - Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին։
1970 - Խորհրդային «Տու-144» գերձայնային ինքնաթիռն սկսեց կանոնավոր չվերթներ կատարել։
1966 - Գայանան անկախացավ Մեծ Բրիտանիայից։
1938 - Հիտլերը Վոլֆսբուրգում «Ֆոլքսվագեն» ավտոգործարանի հիմնաքարը դրեց։
1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին:
1897 - Լույս է տեսնում իրլանդացի գրող Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը:
1896 - Տեղի ունեցավ Ռուսաստանի վերջին թագավորի՝ Նիկոլայ II-ի թագադրությունը:
1896 - Չարլզ Դոուն առաջին անգամ հրապարակում է ԱՄՆ-ում գործարարության մակարդակն արտահայտող Դոու-Ջոնսի գործակիցը:
1805 - Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվում է Միլանի տաճարում:
1762 - Ռուս գիտնական Մ. Լոմոնոսովը Վեներայի վրա մթնոլորտ հայտնաբերեց։
1521 - Սկսվեց Մարթին Լյութեր Քինգի և նրա ուսմունքի պաշտոնական հետապնդումը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ