Պատմության այս օրը. մայիսի 28


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Ֆրանսիացիները հանրաքվեով դեմ արտահայտվեցին Եվրոպայի սահմանադրությանը։
1997 - Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրում են սևծովյան նավատորմը բաժանելու համաձայնագիր:
1988 - ԱՄՆ-ի Նախագահ Ռ. Ռեյգանն այցելեց ԽՍՀՄ։
1979 - Կոնստանտինոս Կարամանլիսն ստորագրում է Հունաստանը եվրոպական տնտեսական համագործակցության անդամ դարձնող համաձայնագիր:
1961 - Ստեղծվեց մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը՝ «Amnesty International»-ը։
1957 - ԱՄՆ-ում բացվեց ձայնագրության ազգային ակադեմիան, որը հիմնեց երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակը։
1942 - Փորձարկվեց ավստրալական առաջին ռազմական ինքնաթիռը՝ «Բումերանգը»։
1904 - Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան:
1900 - Արևի խավարում եղավ, որը տեսանելի էր ողջ Եվրոպայում։
1898 - Առաջին անգամ լուսանկարվեց Թուրինի մայր տաճարում գտնվող այն սավանը, որով, ըստ Ավետարանի, փաթաթվել էր խաչից հանված Քրիստոսի մարմինը։
1830 - ԱՄՆ-ում օրենք ընդունվեց հնդկացիների վերաբնակեցման մասին:
1812 - Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը:
1756 - Մայոնեզի «ստեղծման» օրը:
1742 - Լոնդոնում բացվեց աշխարհի առաջին ծածկած լողավազանը։
585 -
Ք.ա. Լիդիայի և Մեդիայի արքաները, ենթադրելով, որ Արևի խավարումով աստվածներն իրենց հրամայում են դադարեցնել թշնամությունը, վերջացրեցին Փոքր Ասիայում իշխանության համար պայքարը։
1877 - Ռուսական զորքերը մտնում են Ալաշկերտ:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ