Պատմության այս օրը. մայիսի 29


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Սպիտակ տանը կիբերանվտանգության բաժնի բացման մասին։
2005 - Ֆրանսիան հանրաքվեով դեմ քվեարկեց Եվրոպական սահմանադրությանը։
1985 - Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվեց 39 մարդ, մոտ 600-ը ստացան մարմնական վնասվածքներ։
1975 - Բելոռուսում սկսվեց «Բելազների» արտադրությունը։
1953 - Նորզելանդացի Էդմունդ Հիլարին ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյի հետ դառնում է Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդը:
1945 - Նորվեգիայում ֆաշիստների հետ համագործակցելու համար ձերբակալվում է գրող, Նոբելյան մրցանակակիր Կնուտ Համսունը։
1922 - ԱՄՆ-ի Բարձրագույն դատարանը վճռեց, որ բեյսբոլը մարզաձև է, ոչ թե բիզնես և հակամոնոպոլիստական օրենքի շրջանակներից դուրս է:
1913 - Փարիզում տեղի է ունենում Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետի սկանդալային պրեմիերան։ 
1900 - «Օտիս» ընկերությունը գրանցեց «Էսկալատոր» ապրանքանիշը (հետագայում այդպես կոչվեցին բոլոր էսկալատորները)։
1848 - Վիսկոնսինը դառնում է ԱՄՆ նահանգ։
1453 - Մեհմեդ II-ի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավում են Կոստանդնուպոլիսը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ