Պատմության այս օրը. մայիսի 31


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - (285263) 1998 QE2 աստերոիդն իր լուսնի հետ վերջին երկու հարյուրամյակների ընթացքում առավելագույնս մոտենում է Երկրին:
2003 - Ֆրանսիան փակեց XX դարի իր ամենավառ տեխնիկական ձեռքբերումներից մեկ էջ. Փարիզը դիմավորեց վերջին «Կոնկորդին»։

  • Տվյալ մոդելով թռիչքները դադարեցվեցին։

2002 - Ճապոնիայում և Հարավային Կորեայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
1961 - Հարավաֆրիկյան Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից:
1941 - Գերմանիայում գրերի գոթական տառատեսակները փոխվեցին լատինականի։
1916 - Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև:
1879 - Բեռլինում բացվեց աշխարհում առաջին էլեկտրական երկաթգիծը և ցուցադրվեց առաջին էլեկտրագնացքը, որը նախագծել էր Վերներ ֆոն Սիմենսը։
1868
- Փարիզի Սեն-Կլու պուրակում մեկնարկեց առաջին հեծանվամրցաշարը։
1859
- Գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:
1817 - Միլանի Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող-կաչաղակ» օպերայի պրեմիերան:


1323 - Կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ