Պատմության այս օրը. մայիսի 4


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Ռուսաստանում արգելվեց Բորժոմիի վաճառքը, որը վրացական կողմը համարում է քաղաքական մտածված գործողություն:
1988 - «Կոկա Կոլան» դառնում է առաջին արևմտյան ընկերու­թյու­նը, որ գովազդ է գնում Խորհրդային Կենտրոնական հե­ռուս­տա­տեսությունից։
1982 - Խորհր­դա­յին լեռ­նագ­նաց­ներն առա­ջին ան­գամ հաղ­թա­հա­րե­ցին աշ­խար­հի ամե­նա­բարձր կե­տը` Էվե­րես­տը:

  • Ռուս լեռ­նագ­նաց­ներ Վլա­դի­միր Բա­լի­բեր­դին և Էդու­արդ Միս­լովս­կին ժա­մը 14:30-ին հայտն­վե­ցին Էվե­րես­տի գա­գա­թին: Վեր­ջին 348 մետ­րը նրանք հաղ­թա­հա­րել են 8 ժա­մում: Վեր­ջին­ները, օգ­նե­լով իրենց ըն­կեր­նե­րին, իրենք էլ են բարձ­րա­ցել Էվե­րես­տի գա­գա­թը՝ դառ­նա­լով աշ­խար­հում առա­ջին լեռ­նագ­նաց­նե­րը, որոնք Էվե­րես­տի գա­գա­թը հաղ­թա­հա­րել են գի­շ­ե­րով:

1979 - Մարգարետ Թետչերը դառնում է Միացյալ Թագավորության առաջին և առայժմ միակ կին վարչապետը:
1949 - Ավիավթարի հետևանքով մահացան իտալական Թուրին քաղաքի «Տորինո» ֆուտբոլային ակումբի 27 ֆուտբոլիստներ:
1932 - Հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով:
1932 - Ստոկհոլմի Ատլաս շրջանում գտնվող իր փոքրիկ բնակարանում գտնվեց 32 ամյա մարմնավաճառ Լիլի Լինդսթրոմի մարմինը։

  • Մեծ քանակությամբ արյան հետքերի քննությունց եզրակացվել է, որ հանցագործը խմել է իր զոհի արյունը: Այսպես կոչված «վամպիրական սպանություն» կատարած անհայտ մարդասպանին տրվեց Ատլասյան վամպիր անվանումը։

1913 - Երև­ա­նում բաց­վեց հե­ռա­խո­սա­յին ցան­ցը:
1904 - Հիմնադրվեց գերմանական «Շալկե 04» ֆուտբոլային ակումբը:
1878 - Թոմաս Էդիսոնն առաջին անգամ հրապարակային կերպով ցուցադրեց իր ստեղծած ձայնագրիչը:
1807
 - Կնք­վում է Ֆին­կենշ­տեյ­նի պայ­մա­նա­գի­րը Ֆրան­սի­ա­յի և Պարս­կաս­տա­նի մի­ջև, որն ուղղ­ված էր Ռու­սաս­տա­նի և Անգ­լի­ա­յի դեմ:
1783 - Անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը Լուսնի վրա նկատում է կարմիր բռնկում:
1780 - Հիմ­նադր­վում է Ամե­րի­կա­յի հու­մա­նի­տար և ճշգ­րիտ գի­տու­թյուն­նե­րի ակա­դե­մի­ան:
1715 - Փարիզում արտադրվեց առաջին հովանոցը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ