Պատմության այս օրը. մայիսի 7


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

2003 - Տեղի ունեցավ ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմի պրեմիերան։

  • Գլխավոր դերերը մարմնավորում են Կիանու Ռիվզը, Հյուգո Ուիվինգը, Կերի-Էնն Մոսը, Լորենս Ֆիշբորնը, Հերոլդ Պերինոն, Ջադա Պինկեթ Սմիթը, Մոնիկա Բելուչին, Գլորիա Ֆոսթերը, Ջինա Տորեսը, Նետանիել Լիսը:

1997 - Տեղի ունեցավ ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերան։

  • Գլխավոր դերերը մարմնավորում են Բրյուս Ուիլիսը, Միլա Յովովիչը, Գարի Օլդմենը, Յեն Հոլմը, Քրիս Թաքերը, Լյուկ Պերին, Բրայոն Ջեյմսը, Թոմ (Տայնի) Լիսթեր կրտսերը, Լի Էվանսը, Չարլի Կրիդ-Մայլզը:

1945 - Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը:

  • Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն: Եվ միայն 1945 թվականի մայսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։

1915 - Գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավի վրա։

  • Շոգենավի 1198 ուղևորներ զոհվեցին։

1904 - Ռուսական կայսրությունում վերացվում է 1864 թ. մտցված լատինատառ լիտվերեն տպագրության արգելքը (ռուս.)։

  • Լիտվայում նշվում է որպես տպագրության վերադարձի օր։

1895 - Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:
1663
 - Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայում ամենահինն է:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ