Պատմության այս օրը. մայիսի 9


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Գանայի ստադիոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվում է 129 ֆուտբոլասեր:
1998 - Եվրատեսության երգի մրցույթում «Դիվա» երգով հաղթում է Իսրայելցի նախկինում տղամարդ երգչուհի Դանա Ինթերնեշնլը։
1993 - Երուսաղեմի Սուրբ Երրորդություն տաճարում պսակադրվեցին Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը։
1967
 - Մոհամեդ Ալիին զրկում են աշխարհի չեմպիոնի տիտղոսից ԱՄՆ բանակում ծառայելուց հրաժարվելու պատճառով։
1962 - Ֆելինին սկսեց «8 ու 1/2» ֆիլմի նկարահանումները։
1960 - Աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում վաճառքի հանվեցին հակաբեղմնավորիչ միջոցներ։
1950 - Ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի և երկաթի եվրոպական միությունը»։
1945 - 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
1936 - Բենիտո Մուսոլինին հայտարարում է Եթովպիան Իտալիային միացնելու մասին։
1847 - Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
1754 - Բենջամին Ֆրանկլինը հրապարակեց ամերիկյան առաջին ծաղրանկարը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ