Պատմության այս օրը. նոյեմբերի 11


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Ղարաբաղի հարցով չորրորդ՝ 884 բանաձևը։

  • Փաստաթուղթը կրկին կոչ է անում Հայաստանին օգտագործել Ղարաբաղի վրա ունեցած ազդեցությունը` հրադադար հաստատելու և նախորդ բանաձևերի պահանջները կատարելու համար: Դատապարտելով Ադրբեջանի Զանգելանի շրջանի ու Հորադիզ քաղաքի բռնազավթումը` բանաձևը միաժամանակ փաստում է, որ վերջին լարվածությունն արձանագրվել է «հրադադարի խախտման և այդ խախտումներին ի պատասխան` ուժի անհամաչափ կիրառման արդյունքում»: Քվեարկությունից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարում է` «բանաձևը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է միաժամանակ երկու կողմերին` մեկին հրադադարը խախտելու, մյուսին`անհամարժեք արձագանքելու համար»:

1983 - Համացանցում հայտնվեց համակարգչային վիրուսի առաջին նախատիպը։
1983 - Վախճանվում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։

  • Խորհրդային Հայաստանում այս կորուստն առանձնահատուկ ծանր են տանում։ Բաբաջանյանին մարդիկ ընկալում էին որպես «մեր Առնո»։ Չնայած նա վաղուց ապրում էր Մոսկվայում և վայելում էր միութենական փառքը, Բաբաջանյանը ԽՍՀՄ-ում հաջողության հասած հայ արվեստագետներից «ամենահայկականն» էր՝ արտաքինով, կերպարով, ոչ վարժ ռուսերենով։
  • 1983 թվականին Առնո Բաբաջանյանին հետմահու շնորհում են ՀԽՍՀ պետական մրցանակ մեկ տարի առաջ էկրան բարձրացած «Երջանկության մեխանիկա» ֆիլմի երաժշտության համար։

1980 - ASALA. Պայթյուն Հռոմում «Թրքիշ Էյրլայնս»-ի գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակը և PKK-ն միասնաբար ստանձնում են գործողության պատասխանատվությունը։ Առանձին հաղորդագրությամբ գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1942 - Նացիստական Գերմանիան ավարտին հասցրեց Ֆրանսիայի օկուպացումը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ