Պատմության այս օրը. նոյեմբերի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - «Մեզ մնում է օգնել նախագահներին վերջնական տեսքի բերել ձեռք բերված պայմանավորվածությունները»,֊ «Ազատությանն» ասում է ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան:

  • Մոսկվայում ընդունված հռչակագրից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե չլուծված է մնում 2-3 հարց, որոնք ենթակա են համաձայնեցման. «Խոսքը, նախ եւ առաջ, Լաչինի միջանցքի մասին է, եւ մեր զգացողությունը` որպես երեք միջնորդներից մեկի, այնպիսին է, որ հանգուցալուծումը միանգամայն իրական է»:
  • Ամերիկացի դիվանագետը, իր հերթին նշում է, որ էական տարաձայնություններ են մնում նաև հանրաքվեի հարցում:

2014 - Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում
1982 - Յուրի Անդրոպովը դառնում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար
1981 - Երեք պայթյուն Բեյրութի Մանարայի շրջանում գտնվող «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի, Վերդեոն պողոտայի վրա գտնվող Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կենտրոնի և Ֆրանսիայի հյուպատոսի տան առջև։
1927 - Լև Տրոցկին հեռացվում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունից
1918 - Ավստրիան դառնում է հանրապետություն
1912 - Հունաստանի Գեորգիոս I թագավորը կատարում է իր հաղթական մուտքը Սալոնիկ, 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ