Պատմության այս օրը. նոյեմբերի 19


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ մենամարտը «Դետրոյթ Փիսթոնս» և «Ինդիանա Փեյսերս» ակումբների միջև։
2002 - Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական նավթատար նավից ծովն է լցվում 76 հազար մ³ նավթ։
1998 - Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով։
1994 - Մոզամբիկում հայտարարվում են ընտրությունների արդյունքները, որոնք հաղթանակ բերեցին երկրի նախագահ Խոակին Չիսանոյին։
1987 - 1931 թվականի Bugatti Royale-ը աճուրդում վաճառվում է 5,5 միլիոն դոլարով սահմանելով Մեքենայի համար ռեկորդային գին:
1985 - Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը Ժնևում (Շվեյցարիա)։
1979 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Chrysler Car Corporation-ի համար 1,56 միլիարդ դոլարի օգնության օգտին:
1978 - Ջիմ Ջոնսի գլխավորած Ժողովուրդների տաճարի աղանդի անդամների զանգվածային ինքնասպանության հետևանքով 911 մարդ մահացավ Գայանաում։
1969 - Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն խփում է իր 1000-րդ գոլը։
1969 - Ամերիկյան Apollo 12 տիեզերանավը, որը վարում էին տիեզերագնացներ Չարլզ Կոնրադը, Ալան Բինը և Ռիչարդ Գորդոնը, վայրէջք կատարեց Լուսնի վրա։
1965 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ԽՍՀՄ նախաձեռնությամբ ընդունվեց միջուկային զենքի չտարածման մասին բանաձևը։
1952 - Ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դառնում է Հունաստանի 152-րդ վարչապետը։
1946 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը կրոնական և ռասայական հալածանքների դեմ:
1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվում են ՄԱԿ-ին։
1937 -
Ակադեմիկոս Պյոտր Կապիցան նամակ է գրում կառավարությանը՝ ի նշան բողոքի, որ գիտնականները զրկվում են արտասահմանյան ամսագրեր կարդալու հնարավորությունից։
1919 - ԱՄՆ Սենատը դեմ քվեարկեց Վերսալի պայմանագրի վավերացմանը, որի արդյունքում ԱՄՆ-ը ստիպված եղավ դուրս գալ Ազգերի լիգայից։
1891 - Վաճառվեց առաջին խաղալիք երկաթուղին (Գյոպպինսեն, Գերմանիա):
1825 - Ա.Ս. Պուշկինն ավարտեց «Բորիս Գոդունով» պատմական դրաման գրելը։
1824 - Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ ամենամեծ ջրհեղեղը. Նևայում ջրի մակարդակը բարձրացավ սովորականից 4,14 մ բարձրությամբ:
1703 - Բաստիլում վախճանվում է «Երկաթե դիմակ» անունն ստացած կալանավորը։
1493 - Իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ Կոլումբոսը հայտնաբերեց Պուերտո Ռիկո կղզին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ