Պատմության այս օրը. նոյեմբերի 21


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 - Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հեռացվեց իշխանությունից։
2013 - Կիևի կենտրոնում սկսվեց Եվրամայդանը՝ զանգվածային, ամիսներ տևած բողոքի ցույց:
2002 - ՆԱՏՕ-ն հրավերներ ուղարկեց Բուլղարիային, Լատվիային, Լիտվային, Ռումինիային, Սլովակիային և Սլովենիային:
2002 - Պրահա. Հայաստանի, Ադրբեջանի նախագահները հանդիպում են ՆԱՏՕ֊ի գագաթնաժողովի շրջանակներում:

  • Այս հանդիպումից մեկ ամիս առաջ էլ Հ.Ալիևն ու Ռ.Քոչարյանը բանակցել էին Մոլդովայի մայրաքաղաքում` ԱՊՀ գագաթնաժողովում: Բանակցությունների ավարտին նախագահներին էր միացել նաև Մինսկի խումբը :Առաջնորդները, սակայն, պնդել էին` հակամարտության շուրջ արմատական լուծումներ չեն ակնկալում մինչեւ երկու երկներում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները:

1998 - Չինական անօդաչու տիեզերական հրթիռի առաջին արձակումը:
1996 - ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային հեռուստատեսային ֆորումը։
1991 - ՌՍՖՍՀ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրերով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հիման վրա ստեղծվեց ժամանակակից Ռուսաստանի գիտությունների ակադեմիան (ՌԳԱ), իսկ հարկային ծառայությունն առանձնացվեց ֆինանսների նախարարությունից։
1990 - Ինդոնեզիայի Բալի կղզում Միք Ջագերն ամուսնացավ ամերիկացի մոդել Ջերի Հոլի հետ, ով նրա ընկերուհին էր ավելի քան տասը տարի:
1988 - Բաքվից հետո Ադրբեջանի 2-րդ հայաշատ կենտրոնի` Կիրովաբադի` հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:

  • Ադրբեջանական վայրագությունները շարունակվեցին մինչև ամսվա վերջը:

1988 - Կիրովաբադի ջարդեր և հայ բնակչության ինքնապաշտպանություն (Նոյեմբերի 21 - Դեկտեմբերի 10 - )։
1981 - ASALA. Երկու պայթյուն Թեհրանում «Էյր-Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։


1969 - ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը և Ճապոնիայի վարչապետ Էյսակու Սատոն համաձայնեցին 1973 թվականին Օկինավա կղզին փոխանցել Ճապոնիային և կղզուց հեռացնել բոլոր միջուկային զենքերը։
1945 - Գվատեմալան միանում է ՄԱԿ-ին։
1937 - Դ. Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիայի առաջին կատարումը։
1935 - Խորհրդային Միության մարշալի կոչման առաջին շնորհումը:

  • Այն շնորհվել է զորավարներ Կ.Է.Վորոշիլովին, Մ.Ն.Տուխաչևսկուն, Ս.Մ.Բուդյոննիին, Ա.Ի.Եգորովին, Վ.Կ.Բլյուչերին։

1934 - Էլլա Ֆիցջերալդի առաջին ելույթը։
1918 - Էստոնիայում մինչ այդ անկախականների օգտագործած դրոշը դառնում է պետական։
1877 - Թոմաս Էդիսոնը հայտարարում է ձայնագրող և ձայնը վերարտադրող սարքի գյուտի մասին։
1783 - Տեղի ունեցավ օդապարիկով մարդու առաջին թռիչքը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ