Պատմության այս օրը. նոյեմբերի 22


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Ուկրաինայում սկսվեց «Նարնջագույն հեղափոխությունը»։
2003 -
Նախագահ Էդուարդ Շևարդնաձեի ընդդիմախոսները Թբիլիսիում գրավեցին Վրաստանի խորհրդարանը:
1990 - Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը հայտարարեց իր հրաժարականի մասին:
1987 - Չիկագոյում տեղի ունեցավ հեռուստատեսության եթերում ներխուժման ամենահայտնի դեպքը:

  • WGN-TV ալիքում երեկոյան նորությունների ցուցադրման ժամանակ էկրանին 20 վայրկյան հայտնվեց «Max Headroom» գիտաֆանտաստիկ սերիալի հերոսի դիմակով մարդը։
  • Եթեր ներխուժած չարագործը չի հայտնաբերվել։

1986 - Մայք Թայսոնը նվաճեց գերծանր քաշային կարգում WBC տիտղոսը՝ դառնալով բռնցքամարտի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը:
1968 - «Բիթլզ» խումբը թողարկեց The White Album ալբոմը։
1966 - Իսպանիայի խորհրդարանն ընդունեց գեներալ Ֆրանկոյի առաջարկած նոր Սահմանադրությունը:
1963 - Դալասում սպանվեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:
1960 -
Զապորոժիեի «Կոմունար» գործարանը (այժմ ՝ «Ավտոզազ» ԲԸ) թողարկեց «Զապորոժեց» փոքրածավալ մարդատար ավտոմեքենաների առաջին խմբաքանակը։
1946 - Անգլիայում վաճառքի են հանվել առաջին գնդիկավոր գրիչները։
1938 -
Հարավաֆրիկյան ափին որսացին անհետացած համարվող նախապատմական ցելականտ ձուկը (լատ. coelacanth)։
1936 - ԽՍՀՄ-ում Սովնարկոմի որոշմամբ թույլատրվում է արհեստական աբորտը, եթե հղիության շարունակությունը սպառնում է մոր կյանքին:
1928 - Փարիզում տեղի ունեցավ Մորիս Ռավելի «Բոլերո» նվագախմբային պիեսի առաջին կատարումը:
1927 - Պարսկաստանը հայտարարում է իր իրավունքները Պարսից ծոցի Բահրեյն կղզու վրա։
1922 - Յոզեֆ Վիրտից հետո Գերմանիայի նոր կանցլեր է դառնում Վիլհելմ Կունոն:
1917 - Կանադայում կազմավորվեց Հոկեյի ազգային լիգան (NHL):
1909 - Օրվիլ
և Ուիլբեր Ռայթ եղբայրները ձեռնարկեցին աերոպլանների արտադրության առաջին ընկերությունը:
1906 - Ռուսաստանում սկսվեց ագրարային բարեփոխումը:
1621 -
Լոնդոնի Սբ Պողոսի տաճարի վանահայր նշանակվեց անգլիացի ականավոր բանաստեղծ Ջոն Դոնը։
1604 -
Իսպանիայի 26-ամյա թագավոր Ֆիլիպ III-ը, որի օրոք պալատական էթիկետը հասցվել էր աներևակայելի կատարելության, այրվեց բուխարու մոտ, որովհետև չկարողացան գտնել այն միակ Գրանդին, որն իրավունք ուներ տեղաշարժել թագավորի աթոռը։
1497 - Պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման անցավ բարի Հույսի հրվանդանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2009 - Մյունխեն. Ի.Ալիև - Ս.Սարգսյան առաջին հանդիպումը` հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո։

  • Այցից առաջ Ադրբեջանի նախագահը Բաքվում սպառնացել էր`«Եթե այս հանդիպումն էլ արդյունք չտա, մենք այլ տարբերակ չենք ունենա, քան պատրաստվել պատերազմի».
  • Սարգսյանի հետ բանակցությունները շարունակվել էին նախորդներից ավելի երկար` մոտ չորս ժամ: Ավարտին Մինսկի խմբի միջնորդները հայտարարեցին, թե «առաջին անգամ քննարկվել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չէր եղել», առանց հավելյալ մանրամասների:

1993 - Հայաստանը շրջանառության դրվեց ազգային արժույթը՝ դրամը։
1980 - Տեղի է ունենում Ջողազի (Բերքաբերի) ջրամբարի բացման հանդիսավոր արարողությունը։

  • Հիմնականում ոռոգման նշանակություն ունեցող ջրամբարի կառուցումն արժեցել էր 40 մլն ռուբլի։
  • Ջողազ գետի հունը փակելու համար կառուցվել էր 1279 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ պատվար։ Ջրամբարը կարող է կուտակել 45 մլն մ3 ջրի պաշար։
  • Ջրամբարը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

1920 - Սան-Ռեմոյի խորհրդաժողովի որոշման համաձայն, Վուդրո Վիլսոնը հայտնում է իր Իրավարար վճիռը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ:

  • Վիլսոնը ստորագրում էր Իրավարար վճիռը, նույն օրը Բաքվում բոլշևիկ Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվում էր Ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը, որը տասն օր անց պետք է վերցներ իշխանությունը Հայաստանում:

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ