Պատմության այս օրը. նոյեմբերի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Ֆրեդի Մերկուրին հաստատեց լուրերը, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է:

  • Հաջորդ օրը նա մահացավ։

1988 - Ադրբեջանի երկու շրջաններում շարունակվող միջէթնիկական բախումների հետևանքով արտակարգ դրություն Է մտցվում:
1981 - Չինաստանում թույլատրվում է մասնավոր բիզնեսը:
1978 -
Դերասաններ Անուկ Էմեի և Ալբերտ Ֆիննիի ամուսնալուծությունը:
1974 - Վլադիվոստոկում կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջ. Ֆորդը և Լ. Ի. Բրեժնևը բանակցություններ են վարում սպառազինությունների վերահսկողության շուրջ (մինչև նոյեմբերի 25-ը):
1968 - Ֆրանսիայի նախագահ դը Գոլը հրաժարվում է Ֆրանկի արժեզրկումից:
1964 - Անգլիական կաթոլիկ եկեղեցին վերջին անգամ լատիներենն օգտագործեց պաշտոնական պատարագի ժամանակ։
1963 - Բրիտանիայում ցուցադրվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալի առաջին շարքը:
1957 - Իտալիայում լույս տեսավ Բորիս Պաստերնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը:
1954 - ԱՄՆ-ում «Ջեներալ Մոթորս»-ը թողարկեց իր 50 միլիոներորդ ավտոմեքենան՝ ոսկեզօծ սպորտային երկտեղանոց փակ «Շեվրոլեն»:
1936 -
Թողարկվեց ամերիկյան Life հանդեսի առաջին համարը։
1924 - Տեղի ունեցավ Մոսկվայի ռադիոյի առաջին հեռարձակումը:
1923 - Յակոբ Շիկը արտոնագրում է առաջին էլեկտրական ածելին:
1922 - Ալեքսանդր Գրինը
Պետերբուրգում ավարտելց «Կարմիր առագաստներ» ֆանտաստիկ ֆեերիան՝ նվիրված իր կնոջը՝ Նինային:
1921 - ԱՄՆ-ի նախագահ Ուորեն Հարդինգը բժիշկներին արգելեց գարեջուրը հիվանդներին որպես դեղամիջոց նշանակելը և դրանով շրջանցել «չոր օրենքը»:
1920 - Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։

  • Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ։
  • Վրացյանի հավաստմամբ «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը»։

1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվում է մահապատիժը։
1904 -
ԱՄՆ-ում, Սենթ Լուիսում (Միսսուրի) ավարտվեց III Օլիմպիական խաղերը:

  • ԱՄՆ-ը նվաճեց 80 ոսկե մեդալ, Գերմանիան և Կուբան՝ 5-ական, Կանադան՝ 4, Հունգարիան՝ 2:

1903 - Հայտնի իտալացի տենոր Էնրիկո Կարուզոն ԱՄՆ-ի Մետրոպոլիտեն-օպերայի (Նյու Յորք) բեմում  իր նշեց նորամուտը՝ «Ռիգոլետտո» օպերայում դուքսի դերում:
1877 - ԱՄՆ-ն Կանադային 5,5 մլն դոլար է վճարում Սուրբ Լավրենտի գետում ձկնորսության և նավարկության մշտական իրավունքի համար։
1852 - Անգլիայում ներդրվեցին առաջին փոստարկղերը:
1793 -
Փարիզի քաղաքային համայնքը փակեց բոլոր եկեղեցիները:
1492 -
Իսպանիայի Թագավոր Ֆերդինանդը հայտարարեց, որ Իսպանիայի հրեաների ունեցվածքը պատկանում է թագավորական տանը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ