Պատմության այս օրը. նոյեմբերի 26


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Blue Brain նախագծի առաջին փուլի պաշտոնական ավարտը:
2003 - Concorde գերձայնային մարդատար ինքնաթիռի վերջին թռիչքը:
1994 - Չեչնիայի ընդդիմության ջոկատները անհաջող հարձակում կատարեցին Գրոզնիի վրա:

  • Հարձակմանը մասնակցած ռուս զինծառայողներին Դուդաևի կողմնակիցները գերի են վերցնում։

1991 - Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԼՂՀ-ն «լուծարելու» մասին: Այդ որոշումը ավելի սրեց ադրբեջանա-արցախյան զինված առճակատումը:
1988 - Միջազգային անձնակազմով (Ալեքսանդր Վոլկով, Սերգեյ Կրիկալև, Ժան-Լուպ Կրետյեն) արձակվեց «Սոյուզ ՏՄ-7» օդաչուավոր տիեզերանավը։
1976 - Նյու Մեքսիկայի շրջանային գրասենյակում գրանցվեց նոր ապրանքանիշ «Microsoft»-ը:
1965 - Գործարկվեց առաջին ֆրանսիական «Աստերիքս» արբանյակը:
1959 - Pioneer շարքի ամերիկյան տիեզերանավը ձախողվեց. սարքն ընկավ Ատլանտյան օվկիանոս:
1939 - Տեղի ունեցավ Մայնիլսկու միջադեպը, որը դարձավ խորհրդային-ֆիննական պատերազմի մեկնարկի պաշտոնական պատճառը:
1924 - Մեծ Ժողովրդական Խուրալը հռչակեց Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը և հաստատեց աշխարհի երկրորդ սոցիալիստական ​​պետության սահմանադրությունը։
1917 - Հոկեյի ազգային լիգայի հիմնադրման օրը, առաջին կազմավորումը ներառում էր ակումբներ՝ Montreal Canadiens, Montreal Wanderers, Ottawa Senators, Quebec Bulldogs և Toronto Arenas:
1863 - Աբրահամ Լինքոլնի որոշումով նոյեմբերի 26-ն ընդունվում է որպես Գոհաբանության օր:
1394 - Սեուլը դառնում է Կորեայի մայրաքաղաքը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ