Պատմության այս օրը. նոյեմբերի 27


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1990 - Անկախության հռչակագըի ընդունման առթիվ իըականացվեց առաջին համանեըումը:
1990 - Հըապաըակվեց ՀՀ Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրա­պետություն» պաշտոնաթերթը, գլխավոը խմբագիը ընտըվեց Այդին Մորիկյանը:
1980 - Գործարկվեց Սոյուզ T-3 օդաչուավոր տիեզերանավը:

  • Անձնակազմը կազմում են Լեոնիդ Կիզիմը, Օլեգ Մակարովը, Գենադի Ստրեկալովը, մինչդեռ Մակարովը խորհրդային տիեզերագնացներից առաջինն է, ով կատարել է չորրորդ տիեզերական թռիչքը։

1970 - Հայաստան է այցելում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ 

  • Հաջորդ օրը Բրեժնևը ծաղկեպսակ է դնում Երևանի կենտրոնում գտնվող Լենինի հուշարձանին, ապա այցելում ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։ Նրան ուղեկցում էին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը և ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը։ 
  • Բրեժնևը Հայաստանից մեկնում է դեկտեմբերի 1-ին։

1937 -  Եղիշե Չարենցի մահվան օրը:

  • Ըստ հայերեն Վիկիպեդիայի, Եղիշե Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։

1922 - ՌՍՖՍՀ-ում շրջանառության մեջ են մտել նոր թղթադրամներ՝ 1, 3, 5, 10 և 25 չերվոնեց անվանական արժեքներով։
1914 - Ստեղծվեց հրեական խոշորագույն բարեգործական կազմակերպությունը՝ Joint-ը։
1906 - Հիմնադրվեց իտալական Lancia ավտոարտադրողը։
1895 - Ալֆրեդ Նոբելը ստորագրեց իր կտակը, ըստ որի՝ նրա ունեցվածքի մեծ մասը բաժին էր ընկնում Նոբելյան մրցանակի հիմնադրամին։
1730 - Ռուսաստանի Սենատը հրամանագիր արձակեց «Ձմռանը Մոսկվայում լուսավորելու համար ապակե լապտերներ պատրաստելու մասին»:
1095 - Հռոմի Ուրբանոս II պապը հայտարարում է Առաջին խաչակրաց արշավանք սկսելու մասին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ