Պատմության այս օրը. նոյեմբերի 28


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Ավիավթարից մահացել է Բրազիլիական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմի մեծ մասը:
1994 - Նորվեգիան անցկացրեց երկրորդ (առաջինը՝ 1972 թվականին) հանրաքվեն երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, որում ընտրողների մեծամասնությունը մերժեց ԵՄ անդամակցությունը։
1991 - Հարավային Օսիան հռչակում է իր անկախությունը Վրաստանից։
1989 - Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում։
1974 - Մեդիսոն Սքուեր Գարդենում Էլթոն Ջոնի համերգի ժամանակ բեմում վերջին ելույթն ունեցավ Ջոն Լենոնը:
1974 - Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։
1964 - Ամերիկյան «Մարիներ-4» ավտոմատ կայանը արձակվեց Մարս։
1953 - Հայաստանի կոմկուսի կենտկոմի հերթական պլենումը որոշում է Գրիգոր Հարությունյանին ազատել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 16 տարի՝ 1937 թվականից:

  • Խորհրդային Հայաստանի ղեկավար է նշանակվում Սուրեն Թովմասյանը։
  • «Այս կարևորագույն հարցերում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը ցուցաբերել էր ձևական-բյուրոկրատական մոտեցում։ Նա կտրվելով ժողովրդից՝ ոչ միայն չէր ունկնդրում մասսաների ձայնը, այլև ամեն կերպ ճնշում ու խլացնում էր ներքևից եկող քննադատությունը»,- մեղադրում էր կուսակցական ամսագիրը: Իրականում բոլոր հասկանում էին, որ Հարությունյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառը նրա՝ Բերիայի «մարդը» լինելն էր:

1950 - Հիմնադրվեց Colombo Plan միջազգային կազմակերպությունը։
1943 - Սկսվեց երեք դաշնակից տերությունների ԽՍՀՄ (Հ.Վ. Ստալին), ԱՄՆ (Ֆ. Դ. Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիայի (Վ. Չերչիլ) կառավարությունների ղեկավարների Թեհրանի կոնֆերանսը։
1918 - Ռուսաստանը հարձակվեց Էստոնիայի վրա, Կարմիր բանակը գրավեց Նարվան, սկսվեց ազատագրական պատերազմը (1918-1920 թթ.):
1912 - Ալբանիան հռչակում է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից։
1670 - Փարիզի Ռոյալ պալատում տեղի ունեցավ Մոլիերի «Мещанин во дворянстве» պիեսի պրեմիերան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ