Պատմության այս օրը. նոյեմբերի 29


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Շվեյցարիայում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքն էր Մինարեթների կառուցման արգելքը։
2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները:
2007 - Համաձայնության չհասնելով կողմերի միջև բանակցություններում` Մինսկի խմբի միջնորդները Մադրիդում` ԵԱՀԿ գագաթնաժողովում, գաղտնազերծում են շուրջ երկու տարի փակ դռների ետևում քննարկվող հիմնարար սկզբունքները։

  • Առաջարկները, որ բանակցային պատմության մեջ այդուհետ հիշատակվում են որպես Մադրիդյան սկզբունքներ, նախատեսում են.
  1. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը
  2. Լեռնային Ղարաբաղին՝ միջանկյալ կարգավիճակ`անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ
  3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
  4. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում` իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով
  5. Ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք
  6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

2002 - Մոսկվայում բացվեց Մեծ թատրոնի նոր բեմը՝ Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշը» օպերայի պրեմիերայով։
1992 - Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:
1970 - Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը պարգևատրվում է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 

  • Հայաստանի կոմկուսի կենտկոմի և Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի համատեղ նիստում ելույթ է ունենում Բրեժնևը, ապա ՀԽՍՀ դրոշին ամրացնում Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանը։ 

1967 - Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։ 
1956 - Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը:
1947 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Պաղեստինը հրեական և արաբական պետությունների բաժանելու ծրագիր:
1946 - Բելգիան դառնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։
1945 - Իրականացվեց աշխարհում առաջին ուղղաթիռի փրկարարական գործողությունը։
1938 - Ջոնի Ջոնսը Լոս Անջելեսից Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով թռչում է Նյու Յորք:

  • 30 ժամ 47 րոպեում անցել է 4484 կմ տարածություն։

1925 - Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը:
1920 - Հայհեղկոմը Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր - Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:
1899 - Հիմնադրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը:
1783 - Ռուսական ակադեմիայի ժողովի ժամանակ նրա նախագահ Է.Դաշկովան առաջարկեց ռուսական այբուբեն ներմուծել «ё» տառը նախկին «io»-ի փոխարեն։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ