Պատմության այս օրը. նոյեմբերի 8


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Մինսկի խումբն արձանագրում է. միայն մեկ կարևոր խնդիր է մնում չկարգավորված, սակայն դա շատ կարևոր և հիմնարար հարց է։

  • ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացված զեկույցում միջնորդները փաստել էին`դժբախտաբար , հնարավոր չեղավ համաձայնության հասնել Հիմնարար սկզբունքների շուրջ: «Սակայն զգալի հակասությունները, որոնք կողմերի միջևառկա էին անցյալ տարի, մինչ այժմ հասցվել են նվազագույնի։ Փաստորեն, միայն մեկ կարևոր խնդիր է մնում չկարգավորված, սակայն դա շատ կարեւոր եւ հիմնարար հարց է»։
  • Փաստելով, որ առաջիկայում Հայաստանում նախագահական ընտրություններ են սպասվում, միջնորդները նշել էին`քիչ է հավանականությունը, որ մինչ այդ կհաջողվի բեկում մտցնել գործընթացում: Ընդ որում, եռանախագահներն ընդգծել էին`« մենք հասել ենք այն գիտակցմանը, որ Հայաստանի նոր նախագահի ընտրությունից հետո հարաբերությունները բարձր մակարդակի վրա շարունակվելու են ոչ թե սկզբից, այլ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա»։

2007 - Աղմկահարույց սպանություններ. Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը։
2000 - Ֆրանսիայի սենատն ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
1994 - Ջորջ Բուշը դառնում է Տեխասի նահանգապետ (ԱՄՆ):
1984 - Հիմնադրվեց ռուսական «Քաղաքացիական պաշտպանություն» պանկ խումբը։
1979 -  ASALA. Պայթյուն Հռոմում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության կցորդի գրասենյակի առջև, որի արդյունքում վիարավորվում է մեկ անցորդ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ«Սասունեան Քոմանտօ»-ն։

1793 - Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացվեց որպես ազգային գեղարվեստական թանգարան։
1971 - Թողարկվում է Led Zeppelin ռոք խմբի Led Zeppelin IV ալբոմը։
1961 -
Հեռարձակվեց КВН հաղորդաշարի առաջին թողարկումը («Ուրախների և հնարամիտների ակումբ»):
1895 - Վիլհելմ Ռենտգենը էլեկտրականության հետ փորձեր կատարելիս հայտնաբերեց ճառագայթում, որը նա անվանեց ռենտգենյան ճառագայթներ: Այնուհետև, ի պատիվ գիտնականի, այն ստացել է ռենտգեն անվանումը։
1893 - ԱՄՆ Կոլորադո նահանգում կանանց ընտրելու իրավունք տրվեց։
1602 - Օքսֆորդում հիմնադրվեց Բոդլեյան գրադարանը:
1519 - Էռնան Կորտեսը մուտք է գործում Տենոչտիտլան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ