Պատմության այս օրը. օգոստոսի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Ուկրաինայում ընդունվում է բոլոր սթափարանները փակելու որոշում։
1988 - Ամերիկյան էկրաններին է հայտնվում Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմը, որը կրոնական շրջանակներում մեծ սկանդալ է առաջ բերում։
1985 - Ճապոնիայում Բոինգ-747-ը մխրճվում է Օսութաքա լեռան մեջ, զոհվում է 520, փրկվում՝ 4 մարդ։
1974 - Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացնում Կիպրոսին։
1978
- Ճապոնիան ու Չինաստանը խաղաղության պայմանագիր են կնքում։
1970 - Հարվարդի համալսարանում Ջենիս Ջոփլինը տալիս է իր վերջին համերգը։
1918 - ԱՄՆ կայարաններում արգելվում է սպիրտային խմիչքների վաճառքը։
1912 - Մեկ տարով արգելվում է դեպի Կանադա սևամորթների իմիգրացիան։
1877 - Ամերիկացի աստղագետ Ասաֆ Հոլը հայտնաբերում է Մարսի արբանյակ Դեյմոսը։
1865
- Անգլիացի բժիշկ Ժոզեֆ Լիստերն առաջին անգամ վիրահատություն կատարելիս ձեռքերն ու սարքավորումները ախտահարելու համար կարբոլաթթու է օգտագործում։

  • Կարբոլաթթվի հետագա օգտագործման արդյունք է դառնում այն, որ վիրահատություններից հետո մահացության դեպքերը երեք անգամ նվազում են։

1851 - Ամերիկացի Այզեկ Զինգերը ձեռք է բերում առաջին կարի մեքենայի արտոնագիրը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ