Պատմության այս օրը. 15 օգոստոսի


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Ամերիկյան «National Airlines» ավիաընկերությունը հայտարարեց սեպտեմբերի 11-ին ուղևորներին խորհրդանշական 1 դոլարով տեղափոխելու որոշման մասին։
1994 - Ֆրանսիա է տեղափոխվում Սուդանում կալանավորված Կառլոս Շնագայլ մականունով ժամանակի ամենահայտնի ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսը։
1984 - Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցությունը սկսում է զինված հարձակումներ երկրի ուժային կառույցների վրա:
1975 - Բանգլադեշում տեղի ունեցած զինված հեղաշրջման ժամանակ իր ընտանիքի անդամների հետ միասին սպանվում է երկրի նախագահ Մուջիբուր Ռահմանը: 
1974
- Հարավային Կորեայի նախագահ Փաք Չոն-հիի վրա կատարված մահափորձի ժամանակ սպանվում է երկրի առաջին տիկին Յուք Յան-սուն։
1971 - ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարում է դոլարը ոսկով ապահովելը դադարեցնելու որոշման մասին: 
1969 - Սկսվեց Վուդստոկյան փառատոնը, ամենանշանավոր ռոք փառատոններից մեկը։
1963 - Շոտլանդիայում Հենրի Բարնեթը դառնում է կախաղան հանված վերջին դատապարտյալը: 
1948 - Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվում է երկու մասերի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների:

  • Սառը պատերազմի ժամանակներից Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կոնֆլիկտը (1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը ) հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտի մեջ չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես ասած «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծամասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։
  • 1945 թվականի օգոստոսի 10-ին, Ճապոնիայի մոտակա կապիտուլյացիայի հետ կապված, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը պայմանավորվեցին Կորեան բաժանել 38 հորիզոնականների. ենթադրվում էր, որ հյուսիսային ճապոնական զորքերը կհանձնվեն Կարմիր բանակին, իսկ հարավային զորքերը՝ ԱՄՆ-ին: Այդ կերպ թերակղզին բաժանվեց սովետական և ամերիկյան մասերի: Ենթադրվում էր, որ այդպիսի բաժանումը ժամանակավոր է:
  • 1945 դեկտեմբերին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համաձայնագիր կնքեցին երկրի ժամանակավոր կառավարման մասին: Հարավային և հյուսիսային շրջաններում կազմավորվեցին կառավարական մարմիններ: Թերակղզու ամերիկյան շրջանում ՄԱԿ-ի նախաձեռնություն անց կացվեցին ընտրություններ, որի արդյունքում ընտրվեց Լի Սին Մանի գլխավորած կուսակցությունը: Ձախ կուսակցությունները բոյկոտեց ընտրությունները: Հյուսիսում խորհրդային զորքերը իշխանությունը հանձնեցին կոմունիստական կառավարությունը՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ: Հակահիտլերյան կոալիցիայի երկրները ենթադրում էին, որ որոշ ժամանակ անց Կորեան պետք է վերամիավորվի, սակայն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկիզբ առած սառը պատերազմի պայմաններում նրանք չկարողացան պայմանավորվել այդ միավորման շուրջ, այդ իսկ պատճառով 1947 թվականին ՄԱԿ-ը ԱՄՆ-ի նախագահ Թրումենի փոխանցմամբ առանց որևէ պայմանագրերի և ռեֆերենդումի իր վրա վերցրեց Կորեայի ապագայի հարցը:
  • Ինչպես Հարավային Կորեայի նախագահ Լի Սին Մանը, այնպես էլ Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցութան գերագույն քարտուղար Կիմ Իր Սենը չէին թաքցնում թերակղզին իրենց կառավարության տակ վերցնելու իրենց նպատակները: 1948 թվականին ընդունված սահմանադրությամբ կորեական 2 երկրներն էլ հայտարարեցին, որ երկու կառավարությունների նպատակն էլ իր իշխանությունը ողջ թերակղզում ծավալելն է: Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն՝ երկրի մայրաքաղաք էր համարվում Սեուլը, իսկ Փխենյան պաշտոնապես համարվում էր երկրի ժամանակավոր մայրաքաղաքը, որտեղ երկրի գլխավոր մարմինները հաստատված էին մինչև Սեուլի ազատագրումը: Ընդ որում 1949 թվականին սովետական և ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Կորեայի տարածքից:

1947 - Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասերի՝ բուն Հնդկաստան և Պակիստան
1939 - Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օզի կախարդը» ֆիլմի առաջին ցուցադրությունը:
1936 - Իսպանիայի ձախերը մահապատժի ենթարկեցին 733 հոգևորականների։
1935 - Սվաստիկայով դրոշը Գերմանիայում հաստատվում է որպես պետական։
1914 - Պանամայի ջրանցքով անցնում է առաջին նավը: 
1908 - Պրուսիայում կանանց թույլ տրվեց ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ։
1877 - Գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկեց հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը:

  • Էդիսոնն ամերիկացի գիտնական է, խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։
  • Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877 թվականին։ Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։
  • Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա հայտնագործեց, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։
  • Էդիսոնի պատվին է իր անունը կրում 1909թ. հայտնաբերված (742) Էդիսոնա աստերոիդը:

1835 - Արտանագրվեց թմբուկով աշխատող լվացքի մեքենան։
1795
- Ֆրանսիայում շրջանառության մեջ մտավ նոր տարադրամ՝ ֆրանկը։
1537 - Հիմնադրվեց Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։
1534
- Փարիզում ստեղծվեց Ճիզվիտների կաթոլիկ միությունը։
1461 - Թուրք-օսմանները գրավեցին Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։
1248
- Դրվում է Քյոլնի տաճարի հիմնաքարը:
1185 - Թամար թագուհին օրհնում է Վարձիա քարանձավային քաղաքը։
1096 - Սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, Հռոմի Պապի կողմից օրհնված խաչակիրները Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս:
718 - Ավարտվում է Կոստանդնուպոլսի պաշարումը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ