Պատմության այս օրը. օգոստոսի 16


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Հարավաֆրիկյան ոստիկանությունն ապստամբած հանքափորների վրա կրակ բացելով սպանում է 34 հոգու։
1995 - Բերմուդյան կղզիների բնակչության մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեց անկախությանը՝ կողմ լինելով բրիտանական գաղութի կարգավիճակի պահպանմանը։
1988 - Ռուսաստանում տեղի ունեցած գնացքի վթարի զոհ է դառնում 31 մարդ։
1987 - Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում օդ բարձրանալուց հետո վթարի է ենթարկվում MD-82 օդանավը, զոհվում են ներսի 155 հոգուց 154-ը։

  • Փրկվում է միայն չորս տարեկան Սեսիլիա Սիչանը, ևս երկու հոգի զոհվում են գետնին։

1985 - Մադոնան ամուսնացավ Շոն Պենի հետ։
1978 - Շրի Լանկան իրենն հռչակեց սոցիալիստական հանրապետություն։
1977 - Վախճանվեց ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլին: 
1976
- Մեծ էկրան բարձրացավ Էլդար Ռյազանովի «Բաղնիքդ անուշ, կամ ճակատագրի հեգնանքը» կինոկատակերգությունը։

  • 1960-ական թվականներին «Ճակատագրի հեգնանքը» թատերգությունը բեմադրվում էր Խորհրդային Միության բազմաթիվ թատրոններում, բայց երբ խոսք եղավ այդ նույն սցենարով հեռուստատեսային ֆիլմ նկարահանելու մասին, այն անմիջապես արգելեցին՝ հարբեցողություն և սանձարձակություն քարոզելու պատճառաբանությամբ: Ամեն ինչ փրկեց այն տարիներին ԽՍՀՄ հեռուստապետկոմի նախագահ Սերգեյ Լապինը` մի մարդ, որին բացարձակապես խորթ չէին սովորական մարդկային զգացմունքները: Եվ 1975 թվականին նկարահանվեց «Ճակատագրի հեգնանքը, կամ Բաղնիքդ անուշ» սիրված ֆիլմը, առանց որի չի անցնում ոչ մի Նոր տարի:
  • Ի դեպ, սկզբում որպես գլխավոր դերակատարներ նախատեսվում էին բոլորովին այլ դերասաններ: Այսպես, Նադյայի դերը պիտի կերտեր Լյուդմիլա Գուրչենկոն, Ժենյա Լուկաշինը պիտի ունենար Անդրեյ Միրոնովի դեմքը, իսկ Իպոլիտի վերարկուով ու գլխարկով հանդես էր գալու Օլեգ Բասիլաշվիլին: Սակայն ինչ-ինչ պատճառներով ֆիլմում նկարահանվեցին Բարբարա Բրիլսկան, Անդրեյ Մյագկովը և Յուրի Յակովլևը: Եթե ուշադիր նայեք, ֆիլմի դրվագներից մեկում հերոսուհին ձյան վրայից բարձրացնում է Բասիլաշվիլի-Իպոլիտի լուսանկարը: Այդ կադրն արդեն նկարահանված էր, երբ Բասիլաշվիլին հրաժարվել է դերից:
  • Իսկ ֆիլմում ներկայացված պատմությունն իրոք տեղի է ունեցել: 1960-ականների սկզբներին, դեկտեմբերի 31-ին հայտնի կատակասեր երգահան Նիկիտա Բոգոսլովսկին որոշում է հարբած ընկերոջը տանել կայարան: Նրան նստեցնում է ընդհանուր վագոն և, ուղեկցորդուհուն տալով 5 ռուբլի, գրպանում 15 կոպեկով ուղարկում է Կիև: Էլդար Ռյազանովի կինոնկարի հերոսի և նրա նախատիպի տարբերությունն այն է, որ վերջինս Կիևում չգտավ իր երջանկությունը:
  • Հետաքրքիր փաստեր «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի մասին
  • Ֆիլմի հեռուստապրեմիերան կայացել է 1975թ. դեկտեմբերի 31-ին: Առաջին ալիքի հետուստալսարանը հասել է 100 միլիոնի, իսկ փետրվարի 7-ին բազմաթիվ խնդրանքներով այն կրկնել են: Ֆիլմը 1977-ին «Սովետական էկրան» ամսագրի հարցումներով՝ ճանաչվել է լավագույնը:
  • Նադյա Շևելևայի դերի համար դիմել են Լյուդմիլա Գուրչենկոն, Սվետլանա Նեմոլյաևան, Անտոնինա Շուրանովան և այլք: Ռեժիսորը երկար համոզել է հրավիրել Ալիսա Ֆրեյնդլիխին: Սակայն Ռյազանովը հիշել է լեհական «Սիրո անատոմիա» մելոդրաման, որի գլխավոր դերակատարուհին Բարբարա Բրիլսկան է: Նա գտել է դերասանուհու հեռախոսահամարը և զանգահարել նրան: Սցենարը կարդալով՝ նա Մոսկվա է ժամանել: Դերի նրա տարբերակը ամենահամոզիչն է եղել:
  • Ռյազանովը շատ մանրամասն է քննել գլխավոր դերակատարների թեկնածությունները: Ժենյա Լուկաշինի դերը ցանկացել է խաղալ Անդրեյ Միրոնովը, սակայն ռեժիսորը նրան միայն Իպոլիտի դերում է տեսել: Դրանից բացի, խոսել այն մասին, որ Միրոնովի կերպարը կանանց մոտ հաջողություն չէր վայելում, ոչ ոք չէր հավատա, այդ պատճառով էլ նրա թեկնածությունը չէր քննարկվում: Փորձել էին նաև Պյոտոր Վելյամինովը, Ստանիսլավ Լյուբշինը, իսկ Մյագկովին պատահական էին վերցրել: Մեկ հետաքրքիր մանրամասն. ժենյայի հեռանալուց անմիջապես հետո Իպոլիտը միացնում է հեռուստացույցը, որով ցուցադրում են 1974թ. թողարկված «Ծղոտե գլխարկը» ֆիլմը, որը առաջին անգամ ցուցադրվել էր 1974թ. դեկտեմբերի 31-ին, որն էլ հաստատում է «Ճակատագրի հեգնանքի» գործողությունների ժամկետը՝ հերոսները հանդիպել են 1975թ. Ամանորին:
  • Սկզբում Իպոլիտի դերը պետք է խաղար Օլեգ Բասիլաշվիլին: Ավելին՝ Ժենյան պատուհանից դուրս է նետում ոչ թե Յուրի Յակովլևի, այլ Բասիլաշվիլու լուսանկարը, քանի որ նա արդեն նկարահանվել էր որոշ էպիզոդներում, սակայն հոր մահվան պատճառով ստիպված էր հրաժարվել: Այդ կադրը վերանկարահանել չեն հասցրել, քանի որ գարուն էր արդեն, և ձյունը հալվել էր:
  • Որոշ արտահայտություններ, օրինակ՝ տհաճ ձկան մասին արտահայտությունը սցենարով նախատեսված չէր: Դա Յուրի Յակովլևի նորամուծությունն էր: Ձուկն իրոք շատ վատն էր:
  • Էլդար Ռյազանովը ֆիլմում խաղացել է ինքնաթիռի ուղևորի դեր, ում վրա անընդհատ ընկել է քնած Լուկաշինը: Հետագայում ռեժիսորը պատմել է, որ շատ է տխրել, երբ հայտնաբերել է, որ ֆիլմի կադրերում արդեն երևում է նրա ճաղատը:
  • Բաղնիքի հայտնի կադրերը նկարահանվել են ոչ թե Ամանորի նախաշեմին, այլ մայիսմեկյան տոներին: «Մոսֆիլմ»-ի աստիճաններից մեկի տակ տեղադրել են բաղնիքի նստարաններն ու կշեռքը:
  • Ինչպես հիշում եք, ֆիմը սկսվում է երգիծական մուլտիպլիկացիոն դադարով, որը պատմում է բացարձակապես նույնատիպ շենքերի կառուցման մասին, որոնք էլ կազմավորում են բացարձակապես նույնատիպ բակեր և թաղամասեր տարբեր քաղաքներում (մուլտիպլիկացիայի հեղինակն ու նկարիչը Վիտալի Պեսկովն է):
  • Իրականում ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայի Վերնանդսկու պողոտայի 125 պանելային շենքում: Այդ տունը, սակայն, կառուցվել է փորձարարական ծրագրով, որը իրականացվել է միայն պողոտայում: Լենինգրադյան բնակարանի ներքին հարդարման նկարահանումները կայացել են 113 տանը:

1962 - Ֆրանսիական պառլամենտը հաստատեց Ֆրանսիական Հնդկաստանը Հնդկաստանին միացնելու օրենքը։
1962 - Փիթ Բեսթը հեռացվեց «Բիթլզի» կազմից, նրան փոխարինեց Ռինգո Սթարը։ 
1960
- Հիմնադրվեց Աստղագնացության միջազգային ակադեմիան։
1960 - Կիպրոսն անկախանում է Միացյալ Թագավորությունից:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիովին ավերվեց Միլանի Լա Սկալա թատրոնի շենքը։
1933 - Նացիստների առաջնորդ Հերման Գյորինգը Պրուսիտայում արգելեց վիվիսեկցիան (ողջ կենդանիների վիրահատությունները)։
1930 - Ստեղծվեց առաջին գունավոր մուլտֆիլմը։
1857 - Կանադայում արգելվեց պարտքերի համար բանտարկությունը։
1788 - Ֆրանսիայի ֆինանսների նախարար Լ. դե Բրենը պետությունը սնանկ հայտարարեց։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ