Պատմության այս օրը. օգոստոսի 17


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը դառնում է մեկ օլիմպիական խաղերի ժամանակ ութ ոսկե մեդալ շահած առաջին մարդը:
1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքի երկրաշարժից զոհվում է ավելի քան 17000 մարդ։
1998 - ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը մեծ ժյուրիին ցուցմունք տվեց իր և Մոնիկա Լևինսկու հետ հարաբերությունների մասին։
1988 - Ավիավթարից զոհվում են Պակիստանի նախագահ Մուհամադ Զիա-ուլ-Հաքը և Միացյալ Նահանգների դեսպան Առնոլդ Ռաֆելը։
1974 - Հավանայում բացվեց սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1970 - Տիեզերք ուղարկվեց «Վեներա-7» տիեզերանավը։

  • Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր ուղարկեց տեղեկություններ:

1964 - Բրյուս Լին ամուսնացավ Լինդա Կեդուելի հետ։
1962 - Բեռլինյան պատի առաջին զոհը. Արևելյան Գերմանիայի սահմանապահները գնդակահարում են դեպի Արևմտյան Բեռլին փախչել փորձող տասնութամյա Փեթեր Ֆեխթերին:
1950 - Կորեական պատերազմ. Հյուսիսային Կորեայի բանակայինները գնդակահարում են գերեվարված 41 ամերիկացիների:
1950 - Ինդոնեզիայի Միացյալ Նահանգները դարձավ ունիտար պետություն՝ Ինդոնեզիայի Հանրապետություն։
1945 - Ինդոնեզիան անկախացավ Նիդեռլանդներից։
1928 - Մոսկվայում բացվեց «Դինամո» մարզադաշտը:
1908 - Փարիզում տեղի է ունենում Էմիլ Քոլի ստեղծած «Ֆանտասմագորիա» անունով առաջին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը:
1903 - Հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմեց կտակ, համաձայն որի հետագայում սահմանվեց Պուլիտցերյան մրցանակը։
1896
- Բրիջեթ Դրիսքոլը դարձավ ավտովթարից պատմության առաջին զոհը։
1827 - Օշականի ճակատամարտը:
1668 - Անատոլիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվում է 8000 մարդ։
1502 - Քրիստափոր Կոլումբոսը Հոնդուրասը հայտարարեց Իսպանիայի սեփականություն։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ