Պատմության այս օրը. փետրվարի 13


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1988 - XV Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։
1980 - Մեկնարկեցին XIII Ձմեռային Օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։
1972 - XI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։

1934 - Խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։
1918 - ԽՍՀՄ-ում ներմուծվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։
1917 - Անգլիայում կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, ըստ որի կանայք այդուհետև իրավունք ունեին աշխատել տաքսու վարորդ:
1895 - Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։
1885 - Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է առևտրական պայմանագիր
1689 - Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։ Ուիլիամ III-ը և Մարի Սթյուարթը ընդունում են Անգլիան համատեղ կառավարելու մասին որոշումը։
1668 - Իսպանիան Պորտուգալիայի տարածքը ճանաչվում է անկախ երկիր։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ