Պատմության այս օրը. փետրվարի 15


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Տեղական ժամանակով 9։ 20-ին երկնաքարն ընկնում է Չելյաբինսկ քաղաքի մոտակայքում։ Հարվածային ալիքից ջարդվում են շենքերի ապակիներ, վնասվում են շենքեր։
2011 - Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
1999 - Քենիայում ձերբակալվում է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
1989 - Ավարտվեց խորհրդային զորքերի դուրսբերումը Աֆղանստանից (սկսվել էր 1988թ. մայիսի 15-ից)։
1965 - Հաստատվում է Կանադայի դրոշը։
1961 - ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, մահացավ 72 մարդ, որոնց մեջ էին նաև ԱՄՆ-ի չմշկասահքի հավաքականի անդամները:
1950 - Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նկարահանած «Մոխրոտիկը» մուլտֆիլմի պրեմիերան։
1947 - ԽՍՀՄ-ում արգելվեցին խորհրդային քաղաքացիների և օտարերկրացիների միջև ամուսնություննները:
1933 - Մայամիում Ջուզեպե Ձանգարան անհաջող մահափորձ է կատարում ԱՄՆ նորընտիր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նկատմամբ։
1923 - Հունաստանը դառնում է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը։
1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ է դառնում 250 մարդ
1903 - Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը և վարվելակերպը Հայաստանի հանդեպ:

  • 1903թ. այս օրը ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Լեոն Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-1896թթ. աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի նկատմամբ վարվելակերպը։ Քաղաքագետ և պատմաբան Ժան Լեոն Ժորեսը ծնվել է 1859թ. սեպտեմբերի 3-ին: 1904թ. նրա ջանքերով հիմնադրվել է «Հումանիտե» թերթը: Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ: Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ: 1896թ. նոյեմբերի 3-ին, 1897թ. փետրվարի 22-ին և 1897թ. մարտի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանում արտասանած իր ճառերում դատապարտելով հայկական կոտորածները և եվրոպական երկրների` մասնավորապես Ֆրանսիայի անտարբերությունն այդ հարցի վերաբերյալ, նա նշում է. «Ինչպիսի կատարյալ լռություն լրատվության կողմից, որին ինձ հայտնի մի կուսակցություն ուղղակի կամ անուղղակի վճարել է լռելու համար, լռություն իր մեծ հանդեսից, որի գլխավոր ներդնողները օսմանյան շահառուներն են, սակայն, հատկապես Ֆրանսիայի կառավարության լռությունը: Ինչպես ամբողջ այդ հեղեղված արյան առջև, այդ ոչնչացումների և վայրագությունների առջև, Ֆրանսիայում խոսքի և մարդու իրավունքների այս ճնշման առջև ոչ մի ճիչ դուրս չեկավ ձեր բերաններից, ոչ մի խոսք դուրս չեկավ ձեր գաղափարներից, և դուք լուռ վկա եք, հետևաբար ջարդերի կատարյալ մեղսակից…»: Ժ. Ժորեսն արձագանքել է նաև 1909թ. Կիլիկիայի ապրիլյան կոտորածներին: Երկար տարիներ Ժ. Ժորեսը եղել է նաև Pro Armenia երկշաբաթաթերթի խմբագրական կոմիտեի անդամ: Ժ. Ժորեսը սպանվել է 1914թ. հուլիսի 31-ին Փարիզում Ռաուլ Վիլենի կողմից: Թաղվել է Փարիզի Պանթեոնում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հոբելյանական բացիկ` ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ ու հայասեր Ժ. Ժորեսի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ:

1820 - Հանս Քրիստիան Էրստեդը հայտնաբերեց էլեկտրականության մագնիսական գործունեությունը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar