Պատմության այս օրը. փետրվարի 20


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Սկսվեց Եվրոմայդանի գնդակահարությունը։
2012 - Հայտնի մուլտհերոսները` կատու Թոմը և մուկ Ջերրին, դարձան 72 տարեկան:

  • «Tom and Jerry» մուլտսերիալը ստեղծվել է 1940թ. ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննի և Ջոզեֆ Բարբարայի կողմից, առաջին սերիան էլ էկրաններին է հայտնվել հենց փետրվարի 20-ին: Սակայն սկզբում հերոսներն այլ անուններ ունեին` Թոմ կատուն Ջասպերն էր, իսկ Ջերրին պարզապես Մուկը կամ Ջինկսը: 
  • Այս սիրելի մուլտֆիլմը 1940-1958թթ. ճանաչվել է որպես ամենահաջողվածը և արժանացել «Օսկար»-ի 7 մրցանակների:

1988 - Տիրանայում ցուցարարները տապալում են Ալբանիայի երկարամյա ղեկավար Էնվեր Խոջայի հսկայական արձանը։
1986 - Ուղեծիր դուրս բերվեց «Միր» գիտական կայանը։
1962 - 3 անգամ պտտվելով Երկրի շուրջը՝ Ջոն Գլենը կատարեց ամերիկյան առաջին ուղեծրային տիեզերական թռիչքը։
1940 - Ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
1918 - Ռուսաստանում մահապատժի վերականգնումը:
1909 - «Ֆիգարո» թերթում վճարովի հայտարարության տեսքով հրապարակվեց «Ֆուտուրիզմի հիմնավորումները և մանիֆեստը», որ ստորագրել էր իտալացի պոետ Ֆիլիպո Մարինետին։
1908 - Ավարտվեց Ուլուխանլու- Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
1872 - Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1816 - Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
395 - Վիֆլեեմում (Հորդանան) հիմնվեց առաջին մենաստանը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar

ԳՈՎԱԶԴ