Պատմության այս օրը. փետրվարի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1997 - «Միր» միջմոլորակային կայանում, որտեղ գտնվում էր ռուս-ամերիկյան անձնակազմը, հրդեհ բռնկվեց։
1959 - Ստրասբուրգում կայացավ Մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանի առաջին նիստը:
1953 - Անգլիայում համաներում հայտարարվեց պատերազմի ժամանակ ծառայությունից խուսափած 14 հազար զինծառայողների նկատմամբ։
1947 - Հիմնվեց Միջազգային ստանդարտիզացման կազմակերպությունը (ISO)։
1945 - Ջո Ռոզենտալը նկարեց հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչված ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:
1944 - Խորհրդային Միությունում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա
1927 - Վերներ Հայզենբերգը Վոլֆգանգ Պաուլիին գրած նամակում շարադրում է իր «անորոշությունների սկզբունքը»:

  • Հայզենբերգի անորոշությունների սկզբունքը Քվանտային մեխանիկայի հիմնական սկզբունքներից է, որը սահմանում է ճշգրտության հիմնարար մի սահման, որից անդին մասնիկի ֆիզիկական հատկությունների որոշակի զույգ, ինչպիսին օրինակ կոորդինատը և իմպուլսն են, հնարավոր չէ իմանալ միաժամանակ։ Այլ կերպ ասած, որքան ավելի մեծ ճշգրտությամբ հնարավոր է իմանալ հատկություններից որևէ մեկը, այնքան սակավ ճշգրտությամբ է հնարավոր չափել, վերահսկել կամ իմանալ մյուս հատկությունը։

1903 - Կուբան Միացյալ նահանգներին է զիջում Գուանտանամոյի ծովային հենակետը։
1893 - Ռուդոլֆ Դիզելը իր ստեղծած շարժիչի համար արտոնագիր ստացավ:
1886 - Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստանում է մաքուր ալյումինիում:
1874 - Անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը պատենտավորեց նոր խաղ, որը կոչվում էր «Sphairistike»։

  • Այժմ այն կոչվում է թենիս։

1820 - Անգլիական ոստիկանությունը հատուկ ծառայությունների միջոցով կարողացավ կանխել քաղաքական սպանությունների շարք:

  • Քաթո սթրիթում ոստիկանությունը վնասազերծեց 30 համախոհների, ովքեր մտադրվել էին իրականացնել երկրի բոլոր նախարարների սպանությունը: Հանցագործ խմբավորման 5 պարագլուխները մի քանի ամիս անց դատապարտվեցին մահապատժի` պետական դավաճանության մեղադրանքով:

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ





ԳՈՎԱԶԴ