Պատմության այս օրը. փետրվարի 24


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը։
1991 - Պարսկական ծոցի պատերազմը, միջազգային զորքերը սկսեցին ցամաքային հարձակումը Իրաքու և Քուվեյթում։
1989 - Այաթոլլա Րուհոլլա Խոմեյնին երեք միլիոն ԱՄՆ դոլլար է առաջարկում «Սատանայի տողերի» հեղինակ Սալման Ռուշդիին սպանողին։
1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվեց CENTO կազմակերպությունը։
1942 - Հրեա փախստականների բուլղարական «Ստրումո» խորտակվեց Սև ծովում, մահացան անձնակազմի 767 անդամներ։
1942 - Իր հաղորդումներն առաջին անգամ եթեր հեռարձակեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
1938 - Թողարկվեց աշխարհում ատամի առաջին խոզանակը` արհեստական սինթետիկ մանրաթելով: 
1920 - Մյունխենյան «Հոֆբրոյհաուս» գարեջրատանը տեղի ունեցավ Գերմանական սոցիալ-ազգայնական աշխատավորական կուսակցության 25 կետանոց ծրագրի շնորհանդեսը, որ առաջնորդը 1921 թ, հուլիսի 29-ից դարձավ Ադոլֆ Հիտլերը։
1607 - Կլաուդիո Մոնտեվերդիի Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը Իտալիայի Մանտովա քաղաքում:
1582 - Գրիգորիոս XIII պապն արձակում է Գրիգորյան օրացույցի մասին հրովարտակը:
1466 - Բրյուգեում (Բելգիա) տեղի ունեցավ առաջին վիճակախաղը, որը կազմակերպել էր ֆլամանդացի գեղանկարիչ Յան վան Էյկի այրին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar