Պատմության այս օրը. փետրվարի 26


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - «Կորուսյալները» ֆիլմի հիման վրա թողարկվեց Lost։ Via Domus խաղը։
1993 - Պակիստանցի իսլամիստ Ռամզի Ահմեդ Յուսեֆը 5 համախոհների հետ Նյու Յորքի Միազգային Առևտրի կենտրոնի ստորգետնյա գարաժում բեռնատար է պայթեցնում։
1990 - Սկսվեց խորհրդային զորքերի դուրսբերումը Չեխոսլովակիայի տարածքից։
1988 - Միխայիլ Գորբաչովը ընդունեց հայ գրողներ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին։
1986
 - Միխայիլ Գորբաչովը հայտարարում է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացը։
1954 - ԱՄՆ-ում հայտնվեց առաջին ֆոտոտպագրական մեքենան։
1936 - Գերմանիայում շրջանատռության մետ մտավ «Ֆոլսֆագեն» ավտոմեքենան:
1935 – Հայտնագործող Ռոբերտ Ուոթսոն-Ուաթը իրականացրեց ռադարի առաջին փորձարկումը:
1930 - Նյու Յորքում սպանում են ամերիկյան մաֆիայի պարագլուխ Թոմ Ռեյնին։

  • Սկսվում է Նյու Յորքի պատմության մեջ մաֆիոզ կլանների միջև խոշորագույն պատերազմը։

1917 - Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվում է առաջին ջազային սկավառակը։
1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերում է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա։

  • Նրա անունով է ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։

1878 - Գործածության մեջ մտավ «միկրոբ» տերմինը:
1848 - Ֆրանսիայում վերացվում են ազնվական տիտղոսները։
1828 - Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախչում է այնտեղից։
1794 - Ֆրանսիայում Ազգային Կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման արձակեց:
1618 - Առաջին գահակալության ժամանակ գահընկեց արվեց Օսմանյան կայսրության Մուստաֆա I սուլթանը։
1513 - Երկրաշարժը ավերեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar