Պատմության այս օրը. փետրվարի 8


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Տեղի ունեցավ XIX Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սոլթ-Լեյք Սիթի, ԱՄՆ)։

  • Բացումը կատարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։

1998 - Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Լևոն Տեր-Պետրոսյանն զգուշացնում էր Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման պատեհությունը կորցնելու մասին:

  • «Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում»։

1994 - Ուկրաինան ստորագրեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» փաստաթուղթը։
1992 - Տեղի ունեցավ XVI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

  • Բացումը կատարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը։

1993 - Չեխիայում և Սլովակիայում չեխոսլովակյան կրոնայի փոխարեն Չեխիայում ներդրվեց չեխական, Սլովակիայում՝ սլովական կրոնան։
1984 - Սարաեվոյում տեղի ունեցավ XIV Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Բոսնիա-Հերցոգովինա)։

  • Բացումը կատարեց Միկա Շիպլյակը։

1972 - Լոնդոնի Ալբերտ հոլլ համերգասրահում չեղարկվեց Ֆրենկ Զապայի համերգը՝ պատճառաբանությամբ, որ նրա երգերը պատշաճ չեն։
1969 - Մեքսիկական Չիուաու նահանգում ընկավ խոշորագույն ածխային ասուպը՝ Allende։
1963 - Ռազմական հեղաշրջում Իրաքում: Քասեմի ռեժիմի տապալումը և Բաաթ կուսակցության դիկտատուրայի հաստատումը:
1948 - Տեղի ունեցավ V Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

  • Լավագույնները նորվեգացիներն ու շվեդներն էին։

1931 - Տեղի ունեցավ Հնդկաստանի նոր մայրաքաղաքի՝ Նյու Դելիի բացման հանդիսավոր արարողությունը։
1929 - Ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ, և այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:
1920 - Ալբանական Ազգային Կոնգրեսի որոշմամբ Տիրանան հայտարարվեց Ալբանիայի մայրաքաղաք։
1879 - Կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
1874 - Տեղի ունեցավ «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։
1838 - Սամուել Մորզեն առաջին անգամ հրապարակայնորեն կիրառեց էլեկտրամագնիսական հեռագիրը:
1837 - Ա. Ս. Պուշկինի մենամարտը Ժ. Դանտեսի հետ:
1816 - Ոստիկանական գործողություններում սկսեցին մասնակցություն ունենալ նաև շները:

  • 19-րդ դարում Եվրոպայում ոստիկանական գործողությունների ժամանակ լայնորեն սկսեցին կիրառել շներին որպես օգնականների: Առաջին անգամ շներին ներգրավեցին 1816 թվականի փետրվարի 8-ին անգլիական Աբերդինշիր կոմսությունում ավազակախմբի ձերբակալության ժամանակ, որը զբաղվում էր մաքսանենգությամբ: Շների օգնությունից սկսեցին օգտվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: 

1587 - Անգլիայի Ֆոտերինգեյ ամրոցում գլխատվեց Մարի Ստյուարտը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar