Պատմության այս օրը. փետրվարի 9


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Աբխազիայում արգելվեցին արհեստական վիժեցումները (աբորտները)։
2010 - Եվրախորհրդարանը հաստատեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։
2009 - Քաղաքային խորհրդի որոշմամբ Դալայ-լաման դարձավ Հռոմի պատվավոր քաղաքացի։
1991 - Լիտվայում ընտրողները քվեարկում են անկախության օգտին։
1975 - Խորհրդային «Սոյուզ 17» տիեզերանավը վերադառնում է Երկիր։
1971 - Ամերիկյան «Ապոլոն 14» տիեզերանավը Լուսնի վրա երրորդ անգամ անձնակազմով իջնելուց հետո վերադառնում է Երկիր։
1969 - Boeing 747-ի առաջին չվերթը `աշխարհում առաջին կրկնակի տախտակամածով լայնածավալ ուղևորատար ինքնաթիռը:
1960 - Ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը:
1948 - Տոկիոյում ստեղծվեց այկիդոյի համաշխարհային կենտրոնը՝ Այկիկայ։
1920 – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեխմբի օգտագործման վերաբերյալ։ Ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր:

  • ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը նպաստեց Մերձավորարևելյան օգնություն կազմակերպության ստեղծմանը, որը 1915-1930 թթ. օգնում էր ցեղասպանությունից փրկվածներին:

1895 - ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը:
1893 - Մերկապարի ծնունդը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ