Պատմության այս օրը. սեպտեմբերի 1


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Բեսլանում (Հյուսիսային Օսեթիայում) ահաբեկիչները գրավեցին դպրոցը։
1983 - Սախալինի մոտակայքում խփվեց հարավկորեական Բոինգ 727 ինքնաթիռը, որում կային 269 ուղևորներ։
1973 - Ահաբեկիչը պայթուցիկ սարք գործարկեց Լենինի դամբարանում, որի արդյունքում սարկոֆագը չտուժեց, սակայն ահաբեկիչն ու երկու այցելու զոհվեցին։
1970 - Նյու Յորքում բացվեց շախմատի՝ աշխարհում առաջին համակարգչային մրցաշարը:
1969 - Լիբիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, որն իշխանության բերեց Մուամար Քադաֆիին։
1985 -
Ամերիկա-ֆրանսիական արշավախումբը 4000 մետր խորության վրա հայտաբերեցին 1912 թվականին այսբերգի հետ բախվելու արդյունքում կործանված «Տիտանիկ» նավի բեկորները։
1951 - Լոնդոնում բացվեց աշխարհի առաջին սուպերմարկետը:
1939 - Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
1939 - Հրապարակվեց «սև խոռոչների» մասին առաջին հոդվածը։
1920 - Ֆրանսիան հայտարարեց Բեյրութ մայրաքաղաքով Լիբանան պետության ստեղծման մասին։ 
1902 - Ֆրանսիայում էկրան բարձրացավ ռեժիսոր Ժորժ Մարսելի «Ճանապարհորդություն դեպի Լուսին» աշխարհում առաջին գիտաֆանտաստիկ կինոնկարը։
1897 - Բոստոնում սկսեց գործել մետրոպոլիտենը։
1804 - Գերմանացի աստղագետ Կառլ Հարդինգը հայտնաբերեց երրորդ աստղակերպը՝ Յունոնան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ