Պատմության այս օրը. սեպտեմբերի 10


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Ավանդաբար չեզոք Շվեյցարիան դառնում է ՄԱԿ անդամ։
1985 - Մայքլ Ջեքսոնը 47.5 մլն դոլարով գնել է The Beatles երգերի բոլոր իրավունքները։
1977 - Թունիսցի ներգաղթյալ Համիդա Ջանդուբին դառնում է գիլյոտինով մահապատժի ենթարկված վերջին եվրոպացին։
1974 - Գվինեա Բիսաուն անկախություն է ստանում Պորտուգալիայից։
1962 - Իր դռները բացեց Վիլնյուսի պլանետարիումը։
1911 - Մեծ Բրիտանիայում ընդունված խորհրդարանի ակտը Լորդերի պալատին զրկեց բացարձակ վետոյի իրավունքից։
1905 - Ֆրանսիայի Բուլոն-սյուր-Մեր քաղաքում տեղի է ունեցել էսպերանտոիստների առաջին միջազգային կոնգրեսը, որին մասնակցել է 688 մարդ:
1876 - Օնտարիոյում (Կանադա) կատարվեց աշխարհում առաջին միջքաղաքային հեռախոսազանգը:
1875 - Ռուսական զորքը գրավում է Կոկանդը։

  • Քաղաքների միջև հեռավորությունը եղել է 13 կմ։

1846 - Անգլիացի քիմիկոս և հանքագործ Ջեյմս Սմիթսոնի տված գումարով բացվեց ԱՄՆ-ի առաջին գիտահետազոտական հաստատությունը՝ Սմիթսոնյան ինստիտուտը:
1839 - Մոսկվայում դրվում է Քրիստոս Փրկիչ տաճարի հիմնաքարը։
1833 - Հիմնադրվեց Չիկագոյոն:

  • Այն ժամանակ դա ոչ թե քաղաք էր, այլ մի գյուղ, որը կոչվում է Ուինդի Սիթի՝ երկու հարյուրից պակաս բնակչությամբ։

1823 - Պերուում Սիմոն Բոլիվարը հայտարարվում է ազատարար։
1821 - Միսսուրին դարձավ ԱՄՆ 24-րդ նահանգը։
1809 - Էկվադորը հայտարարել Է Իսպանիայից անկախանալու մասին:

  • Իրական անկախությունը ձեռք է բերվել միայն 1822 թվականին։

1675 - Անգլիայի թագավոր Կարլ II-ը Գրինվիչի թագավորական աստղադիտարանի առաջին քարը դրեց:
1539 - Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ը երկրում պետական լեզու սահմանեց. նրա հրամանով պաշտոնական բոլոր փաստաթղթերը պետք է կազմվեն ոչ թե լատիներենով, այլ ֆրանսերենով:
1535 - Հետազոտող Ժակ Կարտյեն Կանադայում իր ուսումնասիրած գետն ու ծոցն անվանեց Սուրբ Լավրենտիոսի անունով:
1500 - Պորտուգալացի ծովագնաց Դիոգու Դիաշը, որը փոթորկի ժամանակ կորցրել էր Հնդկաստան ուղևորվող Կաբրալի նավատորմը, հայտնագործեց Մադագասկար կղզին:
1498 - Անգլիացի թագավորը հետազոտող Ջոն Կաբոտին 10 ֆունտ պարգև տվելց Կանադայի հայտնագործման համար:
586 ն.Ք. - Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II-ը ավերեց Երուսաղեմը և այրեց  Սողոմոնի  մ.թ.ա. IX դարում կառուցած առաջին տաճարը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ