Պատմության այս օրը. սեպտեմբերի 11


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Իսլամական երկրներում բողոքի ակցիաներ սկսվեցին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ցուցադրման կապակցությամբ:
2007 - ՌԴ-ում փորձարկվել է աշխարհի ամենահզոր ոչ միջուկային զենքը:
2002 - ԱՄՆ-ում ահաբեկչությունների տարելիցի օրը ավիափոխադրումների ցածր պահանջարկի պատճառով ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ հայտարարեցին ավելի քան 3000 չվերթ:
2001 - Ահաբեկչական հարձակում համաշխարհային ԱՄՆ Առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա:

  • Զինված ահաբեկիչների կողմից գրավված քաղաքացիական ինքնաթիռները մխրճվեցին Նյու Յորքի զույգ աշտարակների և Պենտագոնի շենքի մեջ, զոհվեցին հազարավոր մարդիկ։

1997 - Հանրաքվեում Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը հավանություն տվեց Լոնդոնից անկախ Շոտլանդիայի խորհրդարան ստեղծելու գաղափարին:
1997 - Իոսիֆ Կոբզոնն առաջին անգամ հայտարարեց, որ ավարտում է համերգային գործունեությունը:
1993 - Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերի հուշանշանը:
1990 - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը քուվեյթյան ճգնաժամի վերաբերյալ իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ օգտագործում է «նոր համաշխարհային կարգ» տերմինը:
1988 - Էստոնիայում Էստոներենը հռչակվեց պետական լեզու:
1986 - Լեհաստանում ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները։
1973 - Չիլիում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում, որը ֆինանսավորվում էր ԿՀՎ-ի կողմից:

  • Երկրի նախագահ Ալենդեն ինքնասպանություն գործեց՝ իշխանությունը թողնելով գեներալ Պինոչետին։

1962- «Բիթլզն» ավարտեց իր առաջին "Love Me Do/P. S I Love You" սինգլի ձայնագրությունը։
1952 - Տեղի ունեցավ Ս. Պրոկոֆևի «Վեցերորդ սիմֆոնիայի» առաջնախաղը:
1930 - Ագաթա Քրիստին ամուսնացավ հնագետ Մաքս Մալոուենի հետ:
1888 - Տորոնտոյում արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը տեղի է ունեցել մարդկային ձայնի աշխարհում առաջին ձայնագրությունը:
1832 - Սանկտ Պետերբուրգում Դվորցովի հրապարակում Նապոլեոնի նկատմամբ հաղթանակների հիշատակին տեղադրվեց 47,5 մետր բարձրությամբ Ալեքսանդրյան շարասյունը:

  • Ուղիղ երկու տարի անց տեղի ունեցավ նրա հանդիսավոր բացումը։
  • Նախագծի հեղինակը Օ. Ռ. Մոնֆերանն է, պատվանդանի հարթաքանդակները՝ Սվինցովն ու Լեպեն, շարասյան վերին հատվածում հրեշտակի արձանը՝ Բ. Օռլովսկին։

1812 - Առաջին ռուս վերաբնակիչները հայտնվեցին Կալիֆորնիայում, որը հիմնադրվել է նույն տարվա գարնանը և ստացել Ռոսս (հետագայում՝ Ֆորտ Ռոսս) անվանումը։
1609 - Անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործեց Մանհեթենի կղզին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ