Պատմության այս օրը. սեպտեմբերի 26


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Կոլումբիայի կառավարության և ապստամբների միջև հրադադարի պայմանագիր ստորագրվեց:

  • Կոլումբիայում քաղաքացիական պատերազմի փաստացի ավարտը:

2008 - Մոնղոլիայում բացվել է Չինգիզխանի խոշորագույն արձանը:
2000 - Բացվեց ԱՄՆ կառավարության նոր վեբ-կայքը, որը միավորում է 20 հազար կառավարական կայքեր:

  • Այն ունի 27 միլիոն վեբ էջ։

1995 - Ուկրաինան ընդունվում է Եվրոպայի խորհուրդ։
1983 - Փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը կանխեց հնարավոր միջուկային պատերազմը, երբ հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի խափանման պատճառով ԱՄՆ-ի կողմից հարձակման մասին կեղծ հաղորդագրություն ստացվեց:
1977 - Առաջին հոսանքը տվեց Ուկրաինայի առաջին՝ Չեռնոբիլի ատոմակայանը:
1969 -
Անգլիայում լույս տեսավ «Բիթլզ»-ի "Abbey Road" ստուդիական վերջին ալբոմը։
1968 - «Правда»-ն հրապարակեց «Բրեժնևի Դոկտրինը»՝ սոցիալիստական երկրների  սահմանափակ ինքնիշխանության մասին:
1962 - Ռազմական հեղաշրջման արդյունքում հռչակվեց Եմենի Արաբական Հանրապետությունը:
1961 -
Նյու Յորքում համերգով նորամուտը նշեց ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը:
1960 -
ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերկար ելույթն արտասանեց Ֆիդել Կաստրոն՝ 4 ժամ 29 րոպե։
1939 - Ֆրանսիայում արգելվեցին կոմունիստական կազմակերպությունները, ֆրանսիական կոմկուսի առաջնորդները ձերբակալվեցին:
1924 - Մոսկվայում անցան թռչող մոդելների առաջին մրցումները, որոնք սկիզբ դրեցին երկրում ավիամոդելային սպորտի զարգացմանը:
1887 - Էմիլ Բեռլիներն արտոնագրեց գրամոֆոնը։
1832 - Տ
եղի ունեցավ Շվեդիայի կողմից կառուցված Գեյթ-ջրանցքի բացումը՝ զունդյան մաքսատուրքի վճարումից խուսափելու համար:
1789 - Թոմաս Ջեֆերսոնը նշանակվեց ԱՄՆ պատմության մեջ առաջին պետական քարտուղարի պաշտոնում:
1777 - Բրենդիվեյնի ճակատամարտից հետո գեներալ Քորնուոլիսի բրիտանական բանակը մտավ Ֆիլադելֆիա՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք:
1687- Աթենքի հրետակոծության ժամանակ վենետիկյան բանակի կողմից ավերվել է Պարթենոն տաճարը:
1580 -
Բրիտանացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը «Գոլդեն Հայնդ» չորսկայմանոց ֆլագմանական գալիոնով շուրջերկրյա ճանապարհորդությունից վերադարձավ Պլիմուտ (2-րդը  Մագելանի ճանապարհորդությունից հետո), որի նպատակն էր նոր հողերի որոնումը և Իսպանիայի ծովային հզորությունը խարխլելը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ