Պատմության այս օրը. սեպտեմբերի 29


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Տուտատիս աստերոիդն անցնում է Երկիրից չորս լուսնային հեռավորության վրա։
2001 - Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրվում է հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում։
1998 - Ճապոնիայի ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր սնանկությանը:

  • Դրա մասին հայտարարել է լիզինգային «Ջապան լիզինգ Քորփորեյշն» ընկերությունը, որի պարտքերը գերազանցել էին 16 մլրդ դոլարը:

1993 - Բորիս Ելցինը հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավորներին մինչև հոկտեմբերի 4-ը լքել Սպիտակ տունը:
1990 - Հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչ F-22-ի առաջին թռիչքը:
1988 - Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին:
1986 - Խորհրդային աստղագետ Լյուդմիլա Կարաչկինան հայտնաբերեց երկու աստերոիդներ, որոնց տրվեցին «Ռանևսկայա» և «Օստապ Բենդեր» անվանումները:
1979 - Հովհաննես Պողոս II-ը դառնում է Իռլանդիա այցելություն կատարած առաջին պապը։
1968 - Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն իր նորամուտը նշեց «Մետրոպոլիտան Օպերա» դահլիճում:
1963 - The Rolling Stones խումբն սկսեց իր առաջին անգլիական շրջագայությունը՝ ավարտելով այն նոյեմբերի 3-ին։
1951 - Հայտնաբերվեց Յուպիտերի 12-րդ արբանյակը՝ Անանկեն:
1943 -
Տոկիոյի դատարանը մահապատժի դատապարտեց ռուս հետախույզ Ռիխարդ Զորգեին։
1930 - Ջորջ Բեռնարդ Շոուն
հրաժարվեց ընդունել պերի տիտղոսը։
1922 - Պետրոգրադից շարժվեց «Օբերբուրգոմիստր Հաքեն» շոգենավը, որի ուղևորներն էին ԽՍՀՄ-ից վտարված փիլիսոփաներ Ն. Ա. Բերդյաևը, Ս.Լ. Ֆրանկը, Ի. Ա. Իլյինը, Ս. Ե. Տրուբեցկոյը, Բ. Պ. Վերսլավցևը, Ա. Ա. Կիզևետտերը, Մ. Ա. Իլյինը (Օսորգին), Մ. Նովիկովը, Ա. Ի. Ուգրիմովը, Վ. Վ. Զվորիկինը, Ն. Ա. Ցվետկովը, Ի. Յ. Բակկալը, պրոֆ. Վ. Ի. Յասինսկին և այլն:

  • Հրապարակախոսության մեջ այս գործողությունը ստացավ «փիլիսոփայական շոգենավ» անվանումը։

1916 - Ջոն Ռոքֆելլերը հիմնադրեց «Standard Oil» ընկերության և դարձավ աշխարհում առաջին միլիարդատերը։
1913 - Ֆրանսիացի օդաչու Մորիս Պրևոն «Deperdussin» ինքնաթիռով առաջին անգամ գերազանցեց 200 կմ/ժ արագությունը:
1911 - Իտալիան պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը։
1907 - Պետերբուրգում հանդիսավոր կերպով բացվեց տրամվայի կանոնավոր երթուղին:
1897 -
Առաջին անգամ կատարվեց Տանգոն:

  • Դա տեղի է ունեցել Բուենոս Այրեսի «Օլիմպո» թատրոնում՝ «Կրեոլյան դատարան» ներկայացման առաջնախաղին։

1887 - Հիմնադրվել է «Համբուրգ» ֆուտբոլային ակումբը:
1885 - Բլեքփուլում սկսեցին գործել Անգլիայի առաջին էլեկտրական տրամվայները:
1842 - Ուիլյամ Հենսոնը
հրապարակել է գոլորշու շարժիչով ինքնաթիռի նախագիծը, որի համար նա 1842-ի մարտի 28-ին  արտոնագրային հայտ գրանցեց:
1829 - Լոնդոնում այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ռոբերտ Փիլի հրամանով ստեղծվեց քաղաքացիական ոստիկանություն, հետագայում՝ Սքոթլանդ Յարդ:
1820 - Ֆրանսիսկո Ռամիրեսը
հիմնադրեց Էնտրե Ռիոսի Հանրապետությունը՝ դառնալով նրա առաջին գերագույն կառավարիչը:
1793 - Անգլիական մարզական հանդեսում առաջին անգամ հիշատակվեց թենիս խաղի մասին:
1650 - Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացեց աշխարհում առաջին ամուսնական գործակալությունը։
518 -
Անտիոքի պատրիարք Սևիրը փոխարինվեց սինոդով մոնոֆիզիտության համար:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ