Պատմության այս օրը. սեպտեմբերի 9


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ժամը 9։09։09-ին կատարվում է Դուբայի մետրոյի բացման արարողությունը։
1991 - Տաջիկիստանը անկախանում է Խորհրդային Միությունից։
1986 - Պայթյուն Փարիզի «Սիթի Հոլ» սրահում։ Սպանվում է մեկ պաշտոնյա, 18 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1983 - Հրձիգ ռումբ է նետվում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը պատկանող մեքենայի մեջ։ Մեքենան այրվում է։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

1969 - Կանադայում ուժի մեջ է մտնում անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը։
1948 - Կիմ Իր Սենը հայտարարում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։
1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհում Կատալոնիային։
1923 -
Միացյալ Նահանգներում ստեղծվում է NBC ազգային հեռուստընկերությունը։
1850 - Կալիֆոռնիան դառնում է Միացյալ Նահանգների 31-րդ նահանգը։
1801 - Բաքուն մտցվում է ռուսական կայսրության կազմի մեջ։
1570 - Թուրքերը գրավում են Նիկոսիան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ