Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 5


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ՝ քրոնիկոն։
2011 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում ունեցած ելույթում նշեց Հայաստանի գլխավոր մտահոգությունը։

  • Հայաստանի գլխավոր խնդիրը, գլխավոր մտահոգությունը, որից կախված է մեր ազգի գոյության ապագան, դա Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակի խնդիրն է և արտագաղթի երևույթը: Խնդիրը հասկանալու համար մենք պետք է դա դիտարկենք մի քանի հարթություններով.

1. Պատմական հարթություն,
2. Էմոցիոնալ՝ հոգեբանական հարթություն,
3. Գենոֆոնդային՝ ազգի որակի հարթություն,
4. Քաղաքական հարթություն,
5. Ազգապահպանության, ազգի գոյատևման և ազգային անվտանգության հարթություն:

2009 - Լոս Անջելես այցելած Սերժ Սարգսյանը տեղացի հայերին փորձում է ներկայացնել հայ-թուրքական արձանագրությունների առավելությունները։ 

  • Հյուրանոցի դիմաց հավաքված սփյուռքահայերը կտրականապես դեմ են երկխոսությանը և վանկարկում էինք «դավաճան»։

2000 - Սակավակրթության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ Սիլվա Կապուտիկյանը ներողություն է խնդրում քննարկմանը ներկա ՌԴ դեսպան Անատոլի Բիրյուկովից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ռուսաց լեզվի կրած հալածանքների համար։
1999 - ՀՀ կառավարությունում վարչապետ Վազգեն Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ-ում իր տպավորիչ և տխուր հանդիպումները։

  • Վ. Սարգսյանը վշտացած է, որ հետխորհրդային երկրներում Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում ստացած մարդասիրական օգնության չափով և վերջին տեղը՝ ներդրումների ծավալով։ 
  • Վարչապետն ԱՄՆ-ում պայմանավորվել էր, որ Հայաստանն 2000 թվականին կստանա վերջին՝ 25 միլիոն բյուջետային վարկը, իսկ հաջորդ տարիներին Հայաստանի համար բյուջետային վարկեր չեն նախատեսվում։

1998 - ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր սեփականաշնորհման ցուցակից 4 ձեռնարկություն հանելու հարցը. պատգամավորները պնդում էին, որ ցուցակից հանվի հատկապես Iոնյակի գործարանը։

  • Վանո Սիրադեղյանն իր ելույթում ասում է, որ ինքն անպայման կողմ է քվեարկելու այս օրենքին, որովհետև «էսպես սեփականաշնորհելով մենք սեփականության վերաբախշման հնարավորություն ենք թողնում եկող իշխանության համար, այսինքն վտանգում ենք երկրի ազգային անվտանգությունը»։

1996 - Առաջին անգամ  Հայաստանում շարժական դժվարություններ ունեցողների համար բացվում է  թեքահարթակ։

  • Այն կառուցվել է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը դառնում է առաջին շենք մուտք գործելու համար։

1963 - Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ կառուցվում է Կարապի լիճը, որի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն էր:

  • «Հինգ ամիս առաջ էր, ապրիլի 7-ի երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի օրը, երբ երևանցիները գրոհ սկսեցին, և կատարելով մի շատ «ուժեղ քայլ», «շախ» հայտարարեցին հին քաղաքի վերջին ամրություններից մեկին, որն ընկնում էր օպերային թատրոնի հրապարակում՝ Լերմոնտով, Տերյան և Թումանյան փողոցների միջև: Հնության այս վերջին ամրոցի դեմ շաբաթօրյակի ժամանակ գրոհ քաղաքի էլեկտրատեխնիկումի ուսանողները, մոտ 360 հոգի, իրենց 23 դասատուների հետ միասին»- գրում էր «Երևան» թերթը «Կարապի լիճը» լավ նվեր է» hոդվածում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Նուբար Դիրան (ծնվ. Լիոն, Ֆրանսիա), ռեժիսոր, սցենարիստ և երաժիշտ

  • Հայրը հայ է, մայրը ՝ իտալուհի։ Նուբարին պատկանում "Kayane Productions" կինոընկերությանը, որը գտնվում է Լոս Անջելեսում: Նա նաև վավերագրական ֆիլմեր արտադրող լոնդոնյան "Antradocs" ընկերության գլխավոր տնօրենն է։

1957 - Մարկ Գերագոս (ծնվ. Լոս Անջելես, ԱՄՆ), հայտնի ամերիկացի փաստաբան և իրավաբան

  • Մարկ Գերագոսի հաճախորդները այնպիսի անձնավորություններ են, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Վայնոն Ռայդերը, Գրեգ Անդրեսոնը, Քրիս Բրաունը և ուրիշներ: Բոլոր գործերն ավարտվել են Մարակ Գերագոսի հաղթանակով, որն այդ ժամանակ դարձավ երկրի ամենաբարձր վարձատրվող և պահանջված փաստաբանը։
  • Ընդհանուր առմամբ Մարկ Գերագոսի փաստաբանական ֆիրման մասնակցել է կինոյի և սպորտի աստղերի մասնակցությամբ ավելի քան 100 աղմկահարույց գործերի, որոնցից 98-ը ավարտվել են "Geragos & Geragos"-ի իրավաբանների հաղթանակով:
  • Մարկ Գերագոսը Մարտին Հարությունյանի անձնական փաստաբանն է դարձել "New York Life Insurance" - ի դեմ 1915-1923 թթ. ցեղասպանությունից տուժած ավելի քան մեկուկես միլիոն հայերի ապահովագրական պարգևավճարների վճարման գործում: Սա առաջին դեպքն էր, երբ փաստաբանը ջախջախիչ հաղթանակ տարավ ազդեցիկ լոբբիի նկատմամբ, դատավճիռը ստիպեց բոլոր հայերին ցնծալ։

1953 - Արթուր Օշականցի, նկարիչ

  • The Metropolitan թանգարանը նրան ճանաչել է որպես աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր։

1948 - Սոս Պետրոսյան, արվեստաբան, պրոֆեսոր

  • Իր աշխատանքային գործունեության ընթացքում Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը ստեղծել է ավելի քան 100 կրկեսային բեմադրություններ։ Հյուրախաղերով հանդես է  եկել աշխարհի 80 երկրներում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։
  • Կրկեսային արվեստով զբաղվում է նրա ամբողջ ընտանիքը։ Որդին՝ Սոս (կրտսեր) Պետրոսյանը, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Աշխատում է կնոջ՝ Վիկտորիա Պետրոսյանի հետ աշխարհի լավագույն կրկեսների մանեժներում։ Դուստրը՝ Նաիրա Պետրոսյանը, Հայաստանում միակ կին իլյուզիոնիստն է, կրկեսի ռեժիսոր-բեմադրիչն է և կրկեսային ստուդիայի ղեկավար։ 2007թ. թոռ Սոս 3-րդը Հոլանդիայում կայացած իլյուզիոնիստների աշխարհի առաջնությունում նվաճել է գլխավոր մրցանակը: Սոս (կրտսեր) և Վիկտորիա Պետրոսյաններն իրենց հայտնի «Տրանսֆորմացիա» համարով բացարձակ համաշխարհային ռեկորդ են սահմանել և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:

1939 - Մարի Լաֆորե (ծնվ. Սուլակ-սյուր-Մեր, Ֆրանսիա), ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի

  • Ծնվել է Ֆրանսիայի Սուլակ քաղաքում ապրող հայ գաղթականների ընտանիքում։
  • Որպես երգչուհի ռուսաստանցիներին նա հայտնի է առաջին հերթին "Manchester Et Liverpool" երգով, որի մեղեդին երկար տարիներ ուղեկցել է եղանակի կանխատեսումը «Ժամանակ» ծրագրում:

1936 - Ստեփան Առաքելյան, ինժեներական զորքերի գեներալ-գնդապետ, ռազմական ինժեներ, զորահրամանատար

  • Աֆղանստանում խորհրդային զորքերի կազմում գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ մշակել է 14-րդ դիվիզիայի փրկության եզակի գործողություն, որին սպառնում էր լիակատար ոչնչացում:
  • 1986-ին գեներալ-լեյտենանտի կոչմով մասնակցել է Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացմանը:
  • Ստեփան Առաքելյանի անունը գրված է «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանում։

1935 - Ժան Տեր-Մերկերյան (ծնվ. Մարսել, Ֆրանսիա), ֆրանսիացի ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (1971)

  • Ժ. Տեր-Մերկերյանը բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է, այդ թվում ՝ Պագանինիի (Իտալիա), Սրասատեի (Իսպանիա) և Չայկովսկու անվան (Ռուսաստան) և այլն:
  • Ժ. Տեր-Մերկերյանը ջութակի միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպիսիք են «Պրահայի գարունը», Չայկովսկու անվան մոսկովյան մրցույթը և Էլիզաբեթ թագուհու մրցույթը Բրյուսելում։ Արժանացել է Գրան Պրիի՝ Ժակ Տիբոյի (Փարիզ) մրցույթում:

1922 - Ալբերտ Ասլյան, նկարիչ-գծանկարիչ, պլակատիստ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ
1915 - Հովհաննես Կարայան (Հովհաննես Կարապետյան, ծնվ. Թիֆլիս), Ռուսթավելու ««Ընձենավորը» պոեմի հայերեն առաջին ամբողջական թարգմանության հեղինակը
1913 - Սեմյոն Բաղդասարյան (մ. ՝ 1993), Խորհրդային Միության Հերոս

  • Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի հրամանով լեյտենանտ Սիմոն Բաղդասարյանը պարգևատրվել է Կարմիր Աստղի շքանշանով։
  • Սևաստոպոլի մատույցների մարտերում ցուցաբերած խիզախության համար նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով:

1887 - Ցոլակ Ամերիկյան (Գալուստ Սուլուլիկյան, ծնվ. Տրապիզոն, Թուրքիա, մ. 1964), դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ


ԳՈՎԱԶԴ

биржа трафика