Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 11


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բարեկենդան Ս. Հակոբի պահքի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Իսկ հաջորդ օրվանից սկսվում է պահքը, որը տևում է երկուշաբթիից ուրբաթ ներառյալ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-11, 2023-12-10, 2024-12-08, 2025-12-07, 2026-12-06, 2027-12-12, 2028-12-10, 2029-12-09, 2030-12-08:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2008 - Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Հայաստան են այցելել նաև Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն: 

  • Երևան այցելած վերջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան եղել է հենց Դավութօղլուն, ով 2012 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանում մասնակցեց ՍԾՏՀԿ անդամ երկրների հերթական խորհրդաժողովին:

1999 - Մինսկի խումբը այցելում է տարածաշրջան, խոստանում նոր առաջարկներ մշակել` Հ. Ալիևի և Ռ. Քոչարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

  • Միջնորդները նաև տեղեկացրել էին, որ մտադիր են դիմել համաշխարհային ֆինանսական ինստիտուտներին, հասարակական կազմակերպություններին ու կառույցներին` կոչ անելով փորձագետներ ուղարկել Հարավային Կովկաս` տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

1994 - Վախճանվեց հայ նշանավոր երգահան, 8 սիմֆոնիաների հե­ղինակ, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը։ 
1993 - Հեյդար Ալիևը
հրապարակավ քննադատում է ադրբեջանական բանակին։
1988 - Լենինական, Հայաստան: Օդում բախվում են ԻԼ-76 ինք­նա­թիռը և ՄԻ-8 ուղղաթիռը: 78 մարդ է զոհվում:
1980 - ASALA. Մահափորձ Հռոմում թուրք դիվանագետի դեմ։

  • Դիվանագետի կյանքը փրկում է զրահապատ մեքենան։ Գործողության պատասխանատվությունն ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1946 - Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունված 96 (1) որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի դրդմամբ առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը՝ որպես միջազգային ոճիր։
1937 - Գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց), հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատարներից մեկը։
1896 - Մեծ տերություն­նե­րի դես­պան­նե­րի ժա­մա­նու­մից հե­տո թուր­քե­րը ստիպ­ված էին զոր­քե­րը դուրս բե­րել Զեյ­թու­նից։

  • Նշա­նակ­վեց քրիս­տոն­յա կա­ռա­վա­րիչ, բնակ­չու­թյու­նը 5 տա­րի ազատ­վեց հար­կե­րից, ապս­տամ­բու­թյան մաս­նա­կից­նե­րին հա­մա­նե­րում շնորհ­վեց, ապս­տամ­բու­թյան առաջ­նորդ­ներն իրա­վունք ստա­ցան անար­գել դուրս գալ Օս­ման­յան կայս­րու­թյան սահ­ման­ներից։

1876 - Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1939 - Գրետա Գալստյան, հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1983) 
1932 - Արման Քուչուկյան, ՀԽՍՀ և ՀՀ գիտության գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)