Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 12


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ծխախոտի դեմ պայքարի օրը 

  • Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: 2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
  • Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:

Ս. առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Ս. Պողոս առաքյալին: Ս. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցել` քարկոծվելով մահացել է:
  • Ս. Մատաթիան այն աշակերտներից մեկն էր, ով միշտ շրջել է Հիսուսի հետ, սկսած Նրա մկրտությունից մինչև համբարձում: Նա առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիովտացու փոխարեն: (Տես՝ Գործք Առաք. 1:21-23):
  • Ս. Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Ս. Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: 
  • Ս. Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:
  • Ս. Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Ս. Հովհաննես Մկրտչին: Ս. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով:
  • Ս. Շիղան եղել է Ս. Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-11, 2023-10-17, 2024-10-15, 2025-10-14, 2026-10-13, 2027-10-12, 2028-10-17, 2029-10-16, 2030-10-15։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը: 
2019 - Վենետիկի հանձնաժողովը որոշում-կարծիք ընդունեց Հայաստանի դատական օրենսգրքում և այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

  • Ռոբասերժական քաղաքական բանդայի լոբբիստական ջանքերը Վենետիկի հանձնաժողովում, որոնք վերջին շրջանում հասել էին գագաթնակետին, ավարտվեցին են ծանր պարտությամբ։ 

2019 - Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված հրապարակեց՝ անդրադառնալով Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին:
2019 - Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ 
2018 -  Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: 
2015 - «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  45 ցմահ դատապարտյալներ հացադուլ հայտարարեցին:
2013 - Մարքսիստ Դավիթ Հակոբյանը արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար  առաջարկում է համախմբել ներքին քաղաքական ուժերը։

  • «Խնդրել Լևոն Տեր-Պետրոսյանին` ղեկավարել պառլամենտը` քաղաքական միասնության դաշինք ձևավորելու համար: Գագիկ Ծառուկյանին, որպես տեխնոկրատ, կառավարության գութանի մաճը բռնել տալ, որպեսզի այդ գութանը դառնա վարող տրակտոր»:

2002 - Վեցօրյա ոչ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը։ 

  • «Ռոբերտ Սեդրակովիչը  ինձ հրավիրեց, ես ու Նաինան մեծ ուրախությամբ ընդունեցինք այդ հրավերը»,- օդանավակայանում լրագրողներին ասաց 71-ամյա Բորիս Ելցինը:

2001 - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ 

  • Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն դա հաստատել է։

1999 - Ձերբակալվեց «Նաիրիտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Ներսիսյանը։
1997 - Կինոյի տանը ընդդիմություն լավ չհասկացավ կամ չուզեց հասկանալ Արցախի հարցի լուծման մասին Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները։ 

  • Այդ չհասկականալն էլ 24 տարի անց աղետի վերածվեց, երբ Հայաստանը լիովին կորցրեց Արցախի նկատմամբ վերահսկողությունը։
  • 2020 թվականի արցախյան 2-րդ պատերազմի նվաստացուցիչ պարտությունից հետո հայաստանյան որևէ քաղաքական ուժ չհամարձակվեց հրապարակային խոստովանել Լևոն Տեր-Պետրոսյանի իրավացիությունը։

1980 - Պայթյուն Լոնդոնում Թուրքիայի զբոսաշրջության և տեղեկատվության գրասենյակի առջև։ 

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Անդրանիկ Փաշա Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը և զգուշացնում է Մեծ Բրիտանիային դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Թուրքիային։
  • Նույն օրը Լոնդոնում պայթյուն է որոտում շվեյցարական «Սուիս Էյր» ընկերության գրասենյակի առջև։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։
  • Նույն օրը Նյու-Յորքում պայթյուն է որոտում ՄԱԿ-ի թրքական կենտրոնի առջև։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Հայկական Արդարության Կոմիտեի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը ռումբ է պայթում Լոս-Անջելեսում թրքական զբոսաշրջային ընկերության գրասենյակի առջև։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Հայկական Արդարության Կոմիտեի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը ռումբ է պայթում Փարիզում շվեյցարական զբոսաշրջության ընկերության գրասենյակի առջև։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։

1979 - Հոլանդիայի Լա Հեյում իր մեքենայում սպանվում է Թուրքիայի դեսպան Յոզդեմիր բենլերի զավակ Ահմեդը։ 

  • Պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «հայկական Ցեղասպանության Պատժիչ Կազմակերպությունը», «Նահատակ Գևորգ Չավուշ Խումբ» և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։

Մ.թ. ա. 782 թ. - Ուրարտական Արգիշտի I արքան հիմնեց Երևան քաղաքը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Արտյոմ Սահրադյան, մարզիչ, մրցավար, քիքբոքսինգի Հայաստանի չեմպիոն, մենապայքարի մասնագետ
1965 - Արսեն Չիլինգարյան (մ. 2013), ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ
1953 - Մարինա Վաղարշյան, նկարչուհի, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1982), ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ (2004)

  • Մարինան ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի թոռնուհին է:

1938 - Ներսես Հովհաննիսյան (մ. 2016), ռեժիսոր, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2008)
1928 - Ջիվան Գասպարյան, հայ երաժիշտ և կոմպոզիտոր, դուդուկի համաշխարհային  վարպետ
1926 - Նիկիտա Սիմոնյան, «լեգենդար «Արարապ 73»-ի գլխավոր մարզիչը, խորհրդային ֆուտբոլիստ, օլիմպիական չեմպիոն (1956), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)

  • ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում եղել է 8 անգամ՝ 2 անգամ թիվ Առաջինը, 4 անգամ՝ թիվ երկրորդը, 2 անգամ՝ թիվ 3-ը:

1921 - Գեորգի Բալյան (ծնվ. Անդիժան, Ուզբեկստան), դերասան, թաթարական ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Պրահայի պատվավոր քաղաքացի
1872 - Մեսրոպ Նշանյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, Թուրքիա, մ. 1944), Երուսաղեմի Հայոց պատրիարք

  • Կազմել է Երուսաղեմի ձեռագրերի գրադարանի 52 Աստվածաշնչի ամբողջական ցանկը։

1859 - Դիանա Աբգար (ծնվ. Աստիճան, Բիրմա, մ. 1937), Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան

  • Դիանա Աբգարն իր բոլոր ջանքերը նվիրել է Առաջին համաշխարհային պատերազմից և 1915 թվականի Ցեղասպանություից ողջ մնացած և Վլադիվոստոկով ԱՄՆ և Կանադա տեղափոխված հայերի բոլոր փաստաթղթերը հավաքելու և փաստաթղթավորելու գործին: Որպես ինտելեկտուալ մարտիկ՝ իր գրքերի և հոդվածների միջոցով նա բացահայտեց և միջազգային հանրությանը ներկայացրեց Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները՝ ներկայացնելով Արևմուտքի երկրների երկերեսանիությունը։