Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 16


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ մամուլի օրը 

  • ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայկական մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:
  • «Ազդարար»-ը հայկական առաջին պարբերականն է: Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին:
  • «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը:
  • Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով տնային հաղթանակ տարավ խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ:

  • Գլորը խփեցին՝ Մարկոս Պիզելի (12), Յուրա Մովսիսյան (67), Գևորգ Ղազարյան (81), Հենրիխ Մխիթարյան (90+4)։

2019 - Վարչապետ Փաշինյանը կատարեց իր հերթական պոպուլիստական հայտարարությունը՝ մինչև 2020-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն ծառ, որ պետք է խորհրդանշեր 10 մլն հայության միասնությունը Հայաստանի Հանրապետության շուրջ:
2018 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի կառավարության հրաժարականն ընդունելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:
2018 - Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն EVN Report-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

  • Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»,- ասել է նա:
  • «Այն, ինչ լսել եմ, փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:
  • ԱՄՆ դեսպանը նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»:

2017 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում կայացան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները։

  • Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:

2017 - Սահմանային չդադարող լարվածության ֆոնին նախագահներ Ալիևն ու Սարգսյան հանդիպում են Ժնևում.սա երկու նախագահների`տարվա առաջին ու վերջին հանդիպումն էր։

  • Միջնորդները հայտարարեցին`ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից կազմակերպված հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում,կողմերը համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Փորձագետները փաստեցին` համատեղ հայտարարության մեջ խոսք չկար նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու`հրադադարի միջադեպերը հետաքննելու ու միջազգային դիտորդների թիվն ավելացնելու մասին:

2016 - ՀԱՊԿ երկրների ղեկավարները Երևանում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում։
2015 - «Խաղաղապահների տեղակայումը կիրականացվի այն բանից հետո, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կողմերը համաձայնության հասնեն»- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
2007 - Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելում է «Ազատություն» ռադիոկայնի երևանյան բյուրո և զրուցում խմբագրության աշխատակիցների հետ։

  • Նույն օրը նա հանդիպում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։

2000 - Հայաստանը և Ռուսաստանը ստորագրում են մի պայմանագիր, որով Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում հնարավորություն են ստանում աշխատել Ռուսաստանի քաղաքացիներին հավասար կարգավիճակով։ 

  • Այսպիսի պայմանագիր Ռուսաստանն առայժմ կնքում է միայն Հայաստանի հետ։
  • Վերոհիշյալ պայմանագիրը վավերացնելիս Պետդուման վետո էր դրել դրա վրա։

1991 - Լևոն Տեր-Պետրոսյանն ազատ և արդար ընտրությունների արդյունքում ստացավ քվեների ավելի քան 83.4 տոկոսը կամ` 1 260 433 ձայն` դառնալով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։

  • ՀՀ Գերագույն խորհրդի 1991թ-ի հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին:
  • ՀՀ առաջին նախագահ դառնալու համար պայքարող թեկնածուներն էին` Զորի Բալայանը (անկուսակցական), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Ռաֆայել Ղազարյանը (անկուսակցական), Աշոտ Նավասարդյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Սոս Սարգսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն) և Լևոն Տեր-Պետրոսյանը (Հայոց համազգային շարժում):

1978 - Երևանի պետական համալսարանի դահլիճում Վիլյամ Սարոյանը հանդիպել էր ուսանողների հետ:

  • Դա Վիլյամ Սարոյանի չորրորդ և վերջին այցն էր Խորհրդային Հայաստան: Առաջին անգամ նա պատմական հայրենիք էր եկել հեռավոր 1935 թվականին:

1970 - Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում բացվում է «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցադրությունը, որը տևում է շուրջ երեք ամիս։ 

  • Ներկայացվում է Հայաստանի պատմության, արվեստի, արհեստների, գեղանկարչության շուրջ 900 ցուցանմուշ։

​​​​1794 - Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրեց պատմա-մշակութային, գրական-հասարակական «Ազդարար»՝ հայկական առաջին, Հնդկաստանի՝ առաջին ոչ անգլերեն պարբերականը։

  • Հանդեսի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Աշոտ Ադամյան (բժիշկ), վնասվածքաբան-օրթոպեդ
1947 - Սուրեն Առաքելով (ծնվ. Խարկով), գիտնական, դիոֆոնտային երկրաչափության տարբերակի ստեղծող

  • Գիտնականի հիմնական արդյունքը 1974 թվականին նրա անունով կոչված տեսության ստեղծումն է՝ Արակելովի երկրաչափությունը: Աշխատանքը հեռակա կարգով ներկայացվել է Վանկուվերում 1974 թվականի մաթեմատիկայի միջազգային կոնգրեսում։

1941 - Վլադիմիր Ավենյան (մ. 2015), հրթիռային կոնստրուկտոր, ՌԴ վաստակավոր կոնստրուկտոր
1936 - Էդուարդ Սարգսյան, ճարտարապետ
1934 - Էդուարդ Սարգսյան (ծնվ. Բելգիա), ճարտարապետ, Ֆրանսիայի մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ
1928 - Էդուարդ Խաչիկյան, աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր, Բյուրականի աստղադիտարանի Վ. Համբարձումյանի խմբի գիտական ղեկավար, գլխավոր մասնագետ
1926 - Զարեհ Խրախունի (Արթին Ջումբուշյան, ծնվ. Ստամբուլ, Թուրքիա), բանաստեղծ, «ժամանակակից գրականության» և «արևմտահայ նոր պոեզիայի» գլխավոր քարոզիչներից 
1906 - Նորայր Քոչարյան (մ. 1967), ֆիզիկոս-միջուկագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)
1906 - Ամինե Ավդալ, հայաստանցի քուրդ գրող (մ. 1964)
1886 - Ռաուլ Ասլան (ծնվ. Սալոնիկ, Հունաստան, մ. 1958), հայկական ծագումով ավստրիացի դերասան

  • Եվրոպական մամուլը Ասլանի մասին գրել էր, որ Յուզեֆ Կրանցի մահից հետո միայն նրա ջանքերով գերմանական բեմում կրկին վերածնվեց Շեքսպիրի «Համլետը»։