Պատմության հայկական օրը. հուլիսի 22


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Բաքվի դատարանը 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ 

  • Հայ զինվորականներին մեղադրում են շինծու «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ 
  • «Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն։

2010 - Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը, որը քաղաքական ապաստան ստանալուց հետո ապրում է Ամերիկայում, Հայաստան է վերադարձել և հայցադիմում ներկայացրել դատարան՝ պահանջելով 10 միլիոն դոլար։ 
2009 - 5 տարի առաջ բանտից ազատ արձակված Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կանխատեսում է նոր պատերազմ։ 

  • Թեև, Բաբայանի կարծիքով անհեթեթ է Արցախը շրջապատող անվտանգության գոտու վերադարձն Ադրբեջանին:

2008 - Տեղի ունեցավ նորվեգացի միսիոներ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Բոդիլ Բյորնի աճյունի վերահուղարկավորման հանդիսավոր արարողությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատին:
2003 - Առավոտյան մահափորձ է կատարվում Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի դեմ: 

  • Սեդրակյանը վնասվածքներ է ստացել իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի հատևանքով։

2002 - Հատուկ հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զրկում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: 

  • Սահմանադրության 55 հոդվածի 16 կետի համաձայն նախագահն ունի միայն կոչումներով ու շքանշաններով պարգևատրելու լիազորություն, իսկ կոչումները հետ վերցնելու լիազորության մասին ՀՀ Սահմանադրության մեջ խոսք չկա:

2000 - Ղարաբաղի նախագահի դեմ մահափորձի մեղադրանքով ձերբակալված պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանավայրում հացադուլ հայտարարեց։

  • Հացադուլով Բաբայանը պահանջում է իր գործը տեղափոխել Հայաստանի դատական համակարգի իրավասություն։ 

1983 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողատայում կայանած Ֆրանսիայի գաղտնի ոստիկանության մեքենայում։

  • Երեք ոստիկան վիրավորվում է։ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1981 - ASALA. Մեկ ժամվա տարբերությամբ երկու պայթյուններ Ժնևի Կենտրոնական կայարանի պահարկղերի բաժնում։

  • Զույգ պայթյունների արդյունքում՝ մեկ զոհ, չորս վիրավոր։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։
  • Հուլիսի 24-ին հրապարակած հայտարարության մեջ կազմակերպությունը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ուղղել մեր հարվածները շվեյցարական հաստատությունների դեմ ամբողջ աշխարհում և Շվեյցարիայի տարածքում։ Այլևս հաշվի չենք առնելու քաղաքացիների հարցը, քանի որ շվեյցարական իշխանությունները մաս են համաշխարհային իմպերիալիզմի և չեն տարբերվում թուրք և սիոնիստ ֆաշիստներից…»։
  • Իսկ Օգոստոսի 1-ի հայտարարության մեջ կազմակերպությունը ավելացրեց. «…դժբախտաբար այս գործողությունների պատճառով եղան անմեղ վիրավորներ. Այս անմեղ վիրավորների պատասխանատվություն ընկնում է շվեյցարական իշխանությունների ուսերին, քանի որ այն գործակցում է և ավելի վեր դասում թուրք ֆաշիստ վարչակարգի շահերը սեփական ժողովրդի շահերից»։

1971 - Տեղի ունեցավ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կինոնկարի շնորհանդեսը։

  • Ժանրը՝ կատակերգություն, տևողությունը՝ 69 րոպե։

1956 - Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1959 - Գրեգ Կոստիկյան, ամերիկացի խաղային դիզայներ, գրող

  • Նա դասախոսություններ է կարդում գեյմ դիզայնի բուհերում։
  • 1999 թվականին նա ընդգրկվել է «արկածային խաղերի փառքի սրահում» (Adventure Gaming Hall of Fame)։

1958 - Եվա Բեգլարյան, ամերիկյան ժամանակակից կոմպոզիտոր, հայկական ծագում ունեցող կատարող և աուդիո արտադրող

  • Նրա երաժշտությունը հաճախ բնութագրվում է որպես postminimalist.

1952 - Սերգեյ Մաթոսյան, գնդապետ, Աբխազիայի հերոս
1952 - Սերգեյ Չիլինգարյանց, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բարձրագույն որակավորման կարգի վիրաբույժ
1949 - Վալերի Թունյան, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ
1948 - Նուրհան Մանուկյան, Հայ Առաքելական եկեղեցու 97-րդ և գործող Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս

  • Մանուկյանի նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և բազմաթիվ այլ հայերի հետ միասին փախել են Հալեպ։
  • Նուրհան Մանուկյանը տիրապետում է անգլերենին, իվրիտին ու արաբերին և աշխատանքային շփումների հարուստ փորձ ունի ինչպես Իսրայելի կառավարության, այնպես էլ Պաղեստինյան վարչակազմի ղեկավարության հետ:

1934 - Գաբրիելա Ուլուհոջյան հայագետ, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր
1929 - Ջորջ Չիլինգար, երկրաբան, նավթագործ

  • Նրա պարսկահպատակ հայրը ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Իրան, դարձել շահի անձնական բժիշկը։
  • Նրա գիտելիքներն ու փորձը բարձր է գնահատել Իրանի շահ Փեհլևին։ Նա ամեն տարի միջոցներ է հատկացրել այս ոլորտի հետազոտական աշխատանքների և կադրերի պատրաստման համար:
  • Նա Իրանի համար աղոտ տարիներին ԱՄՆ-ում սովորելու է տարել 1000 իրանցի ուսանողների, միջոցներ չի խնայել քուվեյթցի ուսանողների աջակցության համար, երբ իրենց երկրում պատերազմ էր ընթանում, Նա հիմնադրել է իր անվանական հիմնադրամը հատուկ այդ նպատակների համար:
  • Ջորջ Չիլինգարը 20 տարի շարունակ Հոնդուրասի պատվավոր հյուպատոսն է։
  • Նրա անունով է կոչվել Իրանի նավթային հանքավայրերից մեկը՝ «Չիլինգարը»։
  • 275 տարվա ընթացքում նա առաջին ամերիկացի գիտնականն է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (մինչ այդ եղել է Բենջամին Ֆրանկլինը)։

1926 - Գեորգի Արեշյան, էլեկտրադինամիկայի և ավտոմատացված կառավարման տեսության մասնագետ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ
1923 - Ռոբերտ Դոուլ, Կանզասի նահանգից 66-րդ Սենատոր

  • Ռազմական գործողություններից մեկի ժամանակ լեյտենանտ Դոուլը լուրջ վնասվածք է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Մոտ մեկ տարի նա ամբողջությամբ կաթվածահար է եղել  7 վիրահատությունից հետո նրան է վերադարձել ոտքերի և ձախ ձեռքի շարժունակությունը։ Սակայն ԱՄՆ վերադառնալուց հետո նրան սպասում էր աջ ձեռքի անդամահատման վիրահատություն, սակայն բուժող Գամպար Կիլիկյանի նշանակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիլիկյանն անցկացրել է բարդագույն վիրահատություն, որը թույլ է տվել ոչ միայն խուսափել անդամահատումից, այլև կայունացնել ձեռքի վիճակը:
  • Այդ պահից ի վեր Ռոբերտ Դոուլը ամուր կապ ուներ Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ։ Քաղաքական գործիչներից մեկը, ով կարևոր դեր է խաղացել իր քաղաքական կարիերայում, եղել է նախագահի խորհրդական Ռիչարդ Նիքսոնը, Հանրապետական կուսակցության քարտուղար Ռոբերտ Մարդյանը։ 1950 թվականին Դոուլը ընտրվել է Ներկայացուցիչների պալատ և դարձել ամերիկյան նորագույն պատմության մեջ առաջին քաղաքական գործիչը, ով անդրադարձել է Հայկական հարցին։ Կոնգրեսական Դոուլի ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ն դարձավ առաջին պետությունը, որը Ցեղասպանության փաստերով փաստաթուղթ ուղարկեց միջազգային դատարան՝ 1951 թվականին:

1893 - Միխայիլ Կաչկաչյան, կոնստրուկտոր, փորձակոնստրուկտորական բյուրոյի պետ, մասնակցել է Ա. Ն. Տուպոլևի կառուցվածքի ինքնաթիռների առաջին մոդելների ստեղծմանը
1886 - Շավարշ Քրիսյան, հայկական սպորտի ականավոր գործիչ, «Բալտալիման» առաջին հայկական ֆուտբոլային ակումբի հիմնադիրը, մարզիչը և խաղացողը, ֆիզիկական կուլտուրայի հանրահռչակողը՝ մանկավարժ, գրող, հրապարակախոս, լրագրող, Օսմանյան կայսրության առաջին մարզական ամսագրի՝ «Մարմնամարզ»- ի հիմնադիր և գլխավոր խմբագիր, որը լույս է տեսել հայերեն 

  • Մասնակցել է Հայկական օլիմպիական (Համահայկական) խաղերի շարքի կազմակերպմանը և պատրաստել հայկական մարմնակրթական ընդհանուր միության՝ «Հոմենեթմեն»- ի և հայկական ֆուտբոլային լիգայի նախագծերը, որոնք իրականացվել են նրա մահվանից մի քանի տարի անց:
  • Հայոց ցեղասպանության զոհ։

1848 - Նիկոլայ Տումանով, իշխան, գեներալ-լեյտենանտ

  • Վրացացած հայկական տոհմի հետնորդ, որը սկիզբ է առնում Մամիկոնյան հայկական իշխանապետությունից։