Պատմության հայկական օրը. հուլիսի 3


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսաստանի միջնորդությամբ՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերով Ադրբեջանը վերադարձրեց 15 հայ ռազմագերի։ 
2009 - ՀԱԿ երիտթևը նամակ ուղարկեց ԵԽԽՎ Հայաստանի հարցի համազեկուցողներ Պրեսկոտին և Կոլումբիեին՝ մատնացույց անելով, որ ոտնահարվում է 16/77 բանաձևի պահանջն, ըստ որի, մարտի 1-ի գործով կասկածյալները, մինչ հուլիսի 31-ը ինքնակամ ներկայանալով, կարող են մինչև դատավճռի հրապարակման պահը լինել ազատության մեջ։
1999 - Կառավարությունը հաստատեց սեյսմիկ ռիսկի նվազեցման 30-ամյա ծրագիրը, որ բաղկացած էր օպերատիվ, միջնաժամկետ և երկարաժամկետ ենթածրագրերից։ 
1995 - Հայաստանում առաջին գումարման ԱԺ ընտրություններն էին, որ զուգահեռվում էին Սահմանադրության հանրաքվեով։ 

  • Ընտրությունների արդյունքում խորհրդարանական 190 տեղից միայն 16-ը բաժին հասավ քաղաքական ընդդիմությանը, իսկ Սահմանադրությունն ընդունվեց։ 

1995 - Վերագործարկվեց հայկական ատոմակայանը. վերագործարկված 2-րդ էներգաբլոկը յուրաքանչյուր օրվա ընթացքում արտադրում է 400 ՄՎտ էլեկտրաէներգիա։
1992 - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՖԻՖԱ-ի անդամ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Դավիթ Յան (ծնվ. Երևան), ռուսաստանյան ՏՏ գործարար, ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ

  • Մասնագիտացված մամուլի վարկանիշի համաձայն ՝ Ռուսաստանում ամենահայտնի ՏՏ ձեռներեցներից է։
  • Նրա կենսագրությունը ներառված է «Ով ով է» գրացուցակում (ԱՄՆ):
  • Հայրը չինացի է, մայրը հայուհի է, երկուսն էլ ՝ կրթությամբ ֆիզիկոս։

1942 - Լևոն Գրիգորյան (ծնվ. Երևան), ռեժիսոր, գրող, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1940 - Ռազմիկ Դավոյան (ծնվ. Մեծ Թաղեր, մ. 2022), բանաստեղծ
1939 - Միխայիլ Աղաջանով (ծնվ. Թբիլիսի), բժիշկ, բիոքիմիկ

  • Ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդությունը և մշակել է բուժման և կանխարգելման մեթոդները:

1928 - Հենրի Զարյան (մ. 1974), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՀԽՍՀ

  • Հայրը խորհրդային բանաստեղծ Նաիրի Զարյանն է։
  • Երբ 1927 թվականին ֆրանսիացի գրող Անրի Բարբյուսը ժամանեց Հայաստան, հայրը՝ Նաիրի Զարյանը, ֆրանսիացի գրողի հետ բարեկամության պատվին խոստացել էր որդուն կոչել նրա անունով։

1928 - Զավեն Մարտիրոսյան, կրկեսի արտիստ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994)
1928 - Ռայմոնդ Սեթլաքվե (ծնվ. Քվեբեկ), հայկական ծագումով կանադացի գործարար, փաստաբան և նախկին սենատոր
1897 - Լյուիա Արգուտինսկայա (ծնված. Թիֆլիս, մ. 1968), գրող

  • 1914-1918 թթ. ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր, գնդացրորդ, հետախույզ և զինվորական կոմիսար:
  • 1916 թ. եղել է ռազմական բուժքույր Սարիղամիշում, Էրզրումում, Կարսում:

1887 - Բագրատ Մուրադյան (մ. 1959), հայ խորհրդային դերասան: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՀԽՍՀ